NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

ԼՂՀ հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի համաձայնության

Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին` անդրադառնալով ԼՂ հարցում հայկական կողմի հավանական զիջումների մասին վերջին օրերի հրապարակումներին։

– Պարոն նախարար, ՌԴ արտգործնախարարի երևանյան այցից հետո չեն դադարում հրապարակումները, թե այն կապված էր, ԼՂ հարցում ինչ-ինչ զիջումների հետ: Մասնավորապես, ռուսական «Կոմերսանտը», վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրը, տեղեկացնում է, որ այցի հիմնական հարցերից մեկը վերաբերել է հենց դրան: Կարո՞ղ եք պարզաբանել՝ արդյո՞ք ԼՂ կարգավորումը քննարկվել է Լավրովի այցի ժամանակ, և եթե այո, ապա ի՞նչ համատեքստում:

– Ես նախընտրում եմ խուսափել ասեկոսեների մակարդակով հնչող և իրականության հետ կապ չունեցող լուրեր մեկնաբանելուց: Այդպիսի տեղեկություններ տարածողները հիշեցնում են հայտնի ասացվածքը՝ լսել են զանգի ձայնը, բայց չգիտեն, թե որտեղից է:
Ռուսաստանի արտգործնախարարի հետ մամլո ասուլիսի ժամանակ մենք թվարկեցինք այն թեմաներն ու ոլորտները, որոնք քննարկման առարկա էին եղել մեր միջև, դրանց թվում նշելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներից մեկն է, և մենք բարձր ենք գնահատում նրա և մյուս համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Սերգեյ Լավրովի հետ մենք տարեկան շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ ենք ունենում, թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով, ինչը բնական է՝ հաշվի առնելով մեր երկու երկրների միջև դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները: Այդ հանդիպումներից յուրաքանչյուրի համար մամուլը կարող է տեղեկատվություն տարածել, թե քննարկվել են ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հարցեր, և պետք է նշեմ, որ հիմնականում շատ սխալված չի լինի: Որոշ բացառություններով հանդերձ, իհարկե, հարցը մշտապես գտնվում է մեր քննարկումների օրակարգում: Դա բնական է:

Այլ հարց է, երբ մամուլը փորձում է այդ քննարկումներին վերագրել մտացածին տարրեր, երբ մամուլը վկայակոչում է իր՝ այսպես կոչված բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։ Ես հալած յուղի տեղ չէի ընդունի դա: Դժվար է պատկերացնել, թե ինչ աղբյուրի վրա կարող են հղում կատարել՝ նկատի ունենալով, որ բանակցություններն ընթանում են բարձր մակարդակով և նեղ ձևաչափով:

Ընդհանրապես ես խորհուրդ կտայի նման նուրբ հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ անելիս հենվել պաշտոնական տեղեկատվության վրա: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հինգ հայտարարություններ են արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Նրանք ներկայացրել են մեկ ամբողջություն, կընդգծեի՝ մեկ ամբողջություն հանդիսացող սկզբունքներ և տարրեր, որոնց վրա պետք է հիմնված լինի ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը: Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ մամուլում հրապարակվածը չի համապատասխանում համանախագահ երկրների ղեկավարների հրապարակած հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մոտեցումներին: Հիմա, ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է առավել վստահություն ներշնչում, այն, ինչը հրապարակվել է համանախագահ երկրների նախագահների անունից, թե՞ մամուլում տեղ գտած ասեկոսեները: Կարծում եմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:
Կցանկանայի հավելել նաև, որ Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության:

– Պարոն նախարար, Հայաստանում շարունակում է քննարկվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի կողմից բրիտանացի պատգամավոր Ուոլթերի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի հաստատումը, որը քննարկվելու է լիագումար նիստում: Իրականում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս զեկույցի ընդունումը։
-Ես բազմաթիվ առիթներով խոսել եմ այս մասին։ Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ միջազգային կառույցներ, կազմակերպություններ չպետք է որևէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, և, որը, հատկապես, կարող է սրել լարվածությունը տարածաշրջանում:

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ։ Սակայն միակ ձևաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է:

Զեկուցողի անձը ևս խնդրահարույց է անաչառության տեսանկյունից։ Նա տարիներ շարունակ բրիտանական խորհրդարանում այսպես կոչված Ադրբեջանի բարեկամների խմբի կարկառուն անդամներից է եղել, իսկ այդ խումբը, բրիտանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, լայնորեն օգտվել է Բաքվի ֆինանսավորումից։ Եվ միգուցե հենց այս կարգի հանգամանքով է պայմանավորված, որ Ուոլթերը ԵԽԽՎ անդամի իր առաքելության ավարտից ընդամենը երկու օր առաջ աճապարել է ներկայացնել այդ շինծու զեկույցը: Թե որն էր նրա շահագրգռվածության դրդապատճառը՝ թողնենք ձեր դատին։

Կցանկանայի նաև հիշեցնել Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որտեղ այս կապակցությամբ ասվում է, որ բանակցությունների ձևաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են վնասել բանակցային գործընթացը և խոչընդոտել հանգուցալուծմանն ուղղված առաջընթացը: Այս զգուշացումը ԵԽԽՎ անդամները պետք է լրջորեն հաշվի առնեն։

Նույն կարծիքը հայտնեց Ռուսաստանի արտգործնախարարը Երևան իր վերջին այցելության ընթացքում, ով ասաց, որ համանախագահները կտրականապես դեմ են, որ հետևողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն փորձ արվի տեղափոխելու այդ խնդիրը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում:

– Պարոն նախարար, Ուոլթերի տխրահռչակ զեկույցից հետո մեկ այլ զեկույց էլ է պատրաստվում այդ նույն կառույցում՝ ԵԽԽՎ-ում: Այն վերաբերվում է Սարսանգի ջրամբարին, և զեկույցի վերնագրից իսկ կարելի է ենթադրել, որ հակահայկական ուղղվածություն է ունենալու: Այն վերնագրված է «Ադրբեջանի սահմանային շրջանները միտումնավոր զրկվում են ջրից»: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:

– Դեռ 2013թ.-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը բանաձևի նախագիծ էր ներկայացրել, որտեղ բողոքում էր, թե Ադրբեջանը զրկվում է Սարսանգի ջրերն օգտագործելու հնարավորությունից: ԵԽԽՎ նախագահն այն ժամանակ մերժեց ընթացք տալ այդ բանաձևին։ Հետագայում ինչ-ինչ պատճառներով ԵԽԽՎ-ում որոշում կայացվեց զեկուցող նշանակել և ուսումնասիրել խնդիրը:

Իհարկե, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի կարող անաչառ և անկողմնակալ համարվել, եթե զեկուցողն այնտեղ այց չի իրականացրել` տեղում իրավիճակին ծանոթանալու համար:
Հարց է առաջանում՝ ինչպես է զեկուցողը կարծիք կազմելու մի ջրամբարի մասին, որը չի էլ տեսել: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես արտահայտել են իրենց պատրաստակամությունը Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն օգտագործելու կապակցությամբ: ԵԽԽՎ զեկուցողը կարող էր նաև հնարավորություն ունենալ Արցախ իր այցելության ընթացքում այդ առաջարկի իրականացման տեխնիկական կողմերը քննարկել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Այս առումով հատկանշական է, որ զեկուցողն արդեն հասցրել է երկու անգամ այցելել Ադրբեջան։ Իսկ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները միայն ընդամենը երեք-չորս օր առաջ են ԵԽԽՎ քարտուղարությունից նամակ ստացել` զեկուցողին ընդունելու առաջարկությամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը դեռևս օգոստոսի 3-ին ԵԽԽՎ քարտուղարությանն ուղղված իր նամակում պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ընդունել ԵԽԽՎ զեկուցողին:
Զեկույցը նախատեսվում է ներկայացնել ԵԽԽՎ Սոցիալական հարցերի հանձնաժողովում: Այսինքն՝ ի սկզբանե նախատեսված էր, որ այս զեկույցը չի կրելու քաղաքական բնույթ, այլ ունենալու է տեխնիկական ուղղվածություն: Հայկական կողմը բազմիցս կոչ է արել զեկուցողին, որը Բոսնիա-Հերցեգովինայի պատգամավոր է, մնալ այս տրամաբանության շրջանակներում և չքաղաքականացնել հարցը: Այնուամենայնիվ, մինչ այժմ զեկուցողի կողմից հապճեպ պատրաստած նախագծերում տեղ են գտել աղավաղումներ, որոնք հակասում են Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևակերպումներին: Այս զեկույցից Ուոլթերի զեկույցի հոտն է գալիս։
Քանի որ Ադրբեջանի լոբբիստական ջանքերը այլ եվրոպական կառույցներում ձախողվում են, Բաքուն այստեղ իր նախաձեռնություններով փորձում է փրփուրներից կառչել։

– Պարոն նախարար, վերջին ահաբեկչություններից հետո Ադրբեջանի նախագահը դրանք օգտագործեց Հայաստանին հերթական մեղադրանքներ ներկայացնելու համար…

– Ադրբեջանի ղեկավարն իր ներքաղաքական շահերն առաջ մղելու համար չի խորշում շահարկել անգամ ահաբեկչությունների զոհ դարձած մարդկանց ողբերգությունները։
Այդ անհեռանկարային փորձերը կատարվում են նաև կոծկելու համար Ադրբեջանի երկարատև սերտ կապերը տխրահռչակ տեռորիստական կազմակերպությունների հետ, և այն փաստերը, որ ԴԱԻՇ–ի և այլ ահաբեկչական կառույցների վայրենի գաղափարախոսությունը այսօր լայն աջակցություն է գտնում Ադրբեջանում, որի հարյուրավոր քաղաքացիներ համալրում են այդ կառույցների շարքերը։ Հենց սա է միջազգային հանրության լուրջ մտահոգության առարկան, ոչ թե Ադրբեջանի նախագահի շինծու պնդումները։

– Պարոն նախարար, Երևանում կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը, իսկ երկու օր առաջ տեղի ունեցավ Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպումը։ Ինչո՞վ կարելի է բացատրել հայ-ամերիկյան հարաբերություններում այս աշխուժությունը:

– Իրոք, բավական աշխուժ շաբաթ է ստացվել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության տեսանկյունից: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այդ աշխուժությունը վերաբերում է ոչ միայն այս շաբաթվան, այլև մեր հարաբերություններին ընդհանրապես, որոնք այսօր գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: 2015թ.-ը այս առումով շատ նպաստավոր էր, ես կասեի ինչ-որ առումով նաև առանձնահատուկ` հաշվի առնելով այն ձեռքբերումները, որոնք գրանցվեցին տարվա ընթացքում:
Նախ, կյանքի կոչվեցին պետքարտուղար Քերիի հետ դեռևս 2013թ.-ին ձեռք բերված պայմանավորվածությունները` հունվար ամիսց ուժի մեջ մտավ նոր, դյուրացված վիզային ռեժիմը, իսկ մայիսին Վաշինգտոնում Հանրապետության Նախագահի ներկայությամբ ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը:
Այդ համաձայնագրի դրույթներից մեկի համաձայն էլ հենց Երևանում գումարվել է Ձեր նշած` Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը: Սա նոր որակ է հաղորդում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը: Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստն ու Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպումը տարվա տրամաբանական ամփոփումն են:
Նիստերին մասնակցում էին Միացյալ Նահանգներից ժամանած տարբեր գերատեսչությունները ներկայացնող պաշտոնայներ՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը, ԱՄՆ առևտրի գրասենյակի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ: Նիստերին քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր:

– Հոկտեմբեր ամիսը նշանավորվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններում նոր մեկնարկով: Չնայած արդեն հանդես եք եկել հայտարարությամբ այդ հարցի շուրջ, կարո՞ղ եք մանրամասնել` ի՞նչ ժամանակացույցի մասին է գնում խոսքը:

– Հայաստանը և Եվրոպական Միությունը մշտապես հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ շարունակել զարգացնել և ամրապնդել կողմերի միջև համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում: Վիլնյուսի և Ռիգայի գագաթաժողովների ժամանակ վերահաստատվեց Հայաստանի և ԵՄ միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը։ Հոկտեմբերի 13-ին Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին մանդատ տվեց ՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ժամանակացույցին, երկկողմ ակնկալիք կա, որ բանակցությունները կմեկնարկեն մինչև այս տարվա ավարտը։ Կարծում եմ, որ հիմնվելով Եվրամիության հետ ունեցած բանակցային մեր փորձի վրա՝ ունենք լավ նախադրյալներ այս բանակցությունները բավականին արագ քայլերով առաջ մղելու համար: