Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Տնտեսություն

Գյուղնախարարությունը կաջակցի միայն որոշակի շեմից բարձր կորուստ ունեցող գյուղացիներին, իսկ այդ շեմը դեռ չի որոշել

NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է Լոռու և Արմավիրի մարզերում տեղացած կարկուտի հասցրած վնասներին։ Վնասվել էին կենդանիներ, տներ, մեքենաներ, ցանքատարածություններ, այգիներ ու անգամ մարդիկ։

Գյուղնախարարությունը կարկուտից տուժած բնակիչներին որոշակի դրամական օժանդակություն կհատկացնի, սակայն վնասված կենդանիների, մեքենաների, տանիքների ու լուսամուտների համար պատասխանատվություն չի կրում։

Գյուղնախարար Արթուր Խաչատրյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ հակակարկտային դաշտն ԱԻՆ-ի ենթակայության տակ է, և իրենց մեղքը չէ, որ ԱԻՆ-ը չի կարողացել ծածկույթ ապահովել: Իրենց գործը հիմա վնասի չափը գնահատելն է, որից հետո կլինի դրամական օժանդակություն։

«Ինքներդ եք հասկանում՝ մենք ի՞նչ մեղք ունեք, որ ինչ-որ մեկն իր հավաբունը կամ գոմը ամուր չի կառուցած լինում։ Մենք միայն ցանքատարածքների ու այգիների վնասը պետք է գնահատենք»,- ասում է Արթուր Խաչատրյանը։

Նա բացատրում է, որ մարզային իշխանությունները գնահատում են վնասի չափը, իսկ նախարարությունը՝ որոշում, թե ինչ առաջնահերթությամբ և երբ հատկացնի օժանդակությունը։ Նախարարը, նշելով, թե ինչ կարգով են որոշում վնասի չափը, խոստանում է, որ կփորձեն հնարավորինս շուտ օժանդակել։

«Հիմա հաշվարկում ենք, որ տեսնենք՝ որքան է վնասը ու որքան գումար է կազմում։ Նախորդ տարվա համեմատ՝ մի քիչ կփորձենք ավելի շատ աջակցել»։

Ամեն դեպքում՝ նախարարությունը կանխիկ գումար է տալու գյուղացուն՝ ջրի, հողի կամ այլ վճարումներ կատարելու համար։ Միևնույն ժամանակ, Արթուր Խաչատրյանը նկատում է, որ չեն կարող ամբողջությամբ վճարել գյուղացու կրած վնասի համար։

«Ասենք՝ 100 հազար դրամի վնաս է կրել, այդքան չենք կարող աջակցել, տալիս ենք x դրամ՝ բայց կանխիկ»,- ասում է նախարարը։

Արթուր Խաչատրյանը նկատում է նաև, որ դեռ օգոստոսի սկզբին տեղացած կարկուտի վնասները նոր էին ներկայացրել կառավարությանը, երբ հաջորդ օրը կրկին կարկուտ տեղաց մեկ այլ մարզում։ Հիմա նախարարությունում սպասում են, որ «կարկուտի սեզոնը ավարտվի», որպեսզի մի որոշմամբ գումար հատկացնեն տուժածներին՝ ըստ առաջնահերթության։

«Պետք է նայել ընդհանուր վնասի չափը, որ կարողանանք հատկացումները ճիշտ իրականացնել։ Մենք նայում ենք, օրինակ, 10 մարզում որքան է վնասի չափը, հետո որոշում ենք կայացնում, թե ում ենք գումար հատկացնում։ Ենթադրենք, եթե ինչ-որ մեկի բերքի 20 տոկոսն է կորել, իհարկե՛ իրենց չենք աջակցում, նայում ենք որոշակի շեմից վերև, թե ո՞վ է էական կորուստ ունեցել»,- ասում է նախարարը, սակայն թե որն է այդ շեմը, նախարարությունում դեռ չեն որոշել։ Այդ շեմը որոշելիս պետք է հաշվի առնվեն նաև կառավարության ֆինանսական «կարողությունները»։

Նախարարությունում չեն որոշել նաև, թե կոնկրետ որքան կկազմի այդ գումարը․

«Դա կոլեկտիվ որոշման արդյունք է լինելու, ճիշտ չի լինի՝ ասեմ»,- ասում է նախարարը, ում խոսքով՝ բյուջեում հատուկ այդ նպատակով գումար չի լինում նախատեսված, այլ հատկացումները լինում են պահուստային ֆոնդից։

Ամեն դեպքում, դեռ սպասում են մինչև կարկուտների սեզոնն ավարտվի, որպեսզի հաշվարկ սկսեն։ Նախարարը նկատում է, որ կարկուտին հաջորդող տասնօրյակում դեռ վտանգը պահպանվում է։

Դիտարկմանը, թե այդ վտանգը կարող է պահպանվել մինչև դեկտեմբեր, նախարարն արձագանքում է՝ հնարավոր է կարկուտը դեկտեմբերին էլ գա, բայց այդ ժամանակ ո՛չ ծառին միրգ կա, ո՛չ դաշտում խոտ, ու այն վնաս չի կարող հասցնել գյուղացուն։

Մի խոսքով՝ գյուխնախարարը խոստանում է գյուղացու կրած վնասները ներկայացնել կառավարության նիստին: Թե կոնկրետ որ՝ դժվարանում է ասել, մինչև դեկտեմբեր հաստատ կներկայացնի․ հույս ունի՝ ավելի շուտ։