Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Մշակույթ

Ում համար՝ «սելֆիի ժամը» պարտություն, ում համար՝ հաղթանակ․ քարոզարշավ՝ պետբյուջեի հաշվին

Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցն իր ասուլիսին այն աստիճան ասելիք չուներ, որ որոշել է գոնե հենց բուն ասուլիսը «ասելիք» սարքել։ 

Անկախության տոնի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առթիվ կազմակերպվելիք միջոցառումների մասին նախարարը որոշել էր տեղեկացնել բացօթյա ասուլիսով՝ Հանրապետության հրապարակի կենտրոնում։ Ասում են՝ հաջորդ անգամ ավելի օրիգինալ տարբերակ է լինելու։ Այնպես որ՝ կարծում ենք՝ չի բացառվում, որ նախարարը, ասենք, օդապարիկներով ասուլիս կազմակերպի՝ տպավորություն թողնելու համար։ Բայց ժամանակից առաջ չընկնենք ու առայժմ խոսենք Հանրապետության հրապարակի կենտրոնում անցկացված ասուլիսի մասին։

Կարևոր չէ, թե կոնկրետ ում մտահղացումն էր այս «կրեատիվ» մոտեցումը, քանի որ Մակունցը կարող էր պարզապես այն չընդունել՝ մտահղացումը չի պարտադրվել։ Բայց արի ու տես, որ երիտասարդ նախարարուհուն այնքան չի հուզում միջոցառումների ընթացքը, որքան դրա մասին տեղեկացնելու «խանդավառությունը»՝ ինչպես կասեր ինքը։

Ընդամենը 20-25 րոպե տևած ասուլիսի համար հսկայական տեխնիկա և գույք էին քարշ տվել Հրապարակի կենտրոն և որ դրա համար, անշուշտ, նաև գումար են ծախսել։ Էլ չասենք, որ արևի տակ լրագրողները ստիպված էին սպասել մոտ 20 րոպե, մինչև կսկսի ասուլիսը ու ևս այդքան էլ արևի տակ մնալ ասուլիսի ընթացքում։ Բացի այդ էլ անցուդարձ անող մեքենաների պատճառով բարձրացած աղմուկը խանգարում էր բանախոսների ձայնին, և ասելիքն աղմկոտ էր ստացվում։

Չենք քննարկում, որ ընդհանրապես ասելիք էլ չկար, և այն սահմանափակվեց օրվա առիթով կազմակերպվելիք միջոցառումների ժամանակացույցով, որը շատ հեշտությամբ կարելի էր տեղադրել կայքէջում, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեին միջոցառումների մասին (ինչպես արվել է մինչ օրս)։

Ասուլիսի «մեխը» կարելի է համարել միջոցառման ծրագրերի մեջ որպես «նորարարություն» ընդգրկված «սելֆիի ժամը»։

Սելֆին թերևս միակ հաջողված գործն է, որն այս իշխանությունը կատարում է անթերի։ Սելֆիի ժամը նախատեսված է ժամը 14։00-ին Հանրապետության հրապարակում, որի ժամանակ քաղաքացիները կարող են նկարվել ճանաչված մարդկանց հետ։

Հարկ է նկատել, սակայն, որ սեպտեմբերի 21-ը համընկնում է Երևանի ավագանու թեկնածուների նախընտրական քարոզարշավի վերջին օրվա հետ։ Մակունցն այս մասին հոգացել է․ նա թեկնածուներին հրավիրում է հրապարակ՝ մասնակցելու «սելֆիի ժամին»։

Նախ՝ շատ քիչ հավանական է, որ բոլոր կուսակցությունները ներկայացնող ավագանու թեկնածուներն այդ ժամին լինեն հրապարակում, բայց եթե նույնիսկ լինեն, ապա միևնույնն է, նախարարության կողմից նախաձեռնած այս «կինոյի հերոսը» լինելու է գործադիրի ղեկավարի կողմից առաջադրված թեկնածուն՝ Հայկ Մարությանը, ով նաև սիրված ու շատ տաղանդավոր դերասան է, ու հենց նա էլ կլինի բոլոր սելֆիների կենտրոնում։

Փաստորեն, քարոզարշավի վերջին օրը պետությունը մեծ շուքով իր բյուջեից 100 մլն դրամ կծախսի, որպեսզի քաղաքացիները «խանդավառված» գնան ընտրության և ընտրեն այն թեկնածուին, ում հետ ամենաշատ սելֆիներն են արել։

Այս ամենը նախընտրական կաշառքի պես մի բան է հիշեցնում։ Ու ստացվում է, որ «Դու անկախ ես» կարգախոսով կազմակերպվող տոնակատարության մասնակիցներին կառավարությունը, անկախ ամեն ինչից, կախման մեջ է գցում։

Այնպես որ՝ ում համար անկախության տոնակատարությունը՝ որպես «սելֆիի ժամ», ում համար՝ պարտություն, ում համար՝ անվճար քարոզարշավ:

Արմինե Մկրտումյան