Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Քաղաքականություն

Քոչարյան, Սարգսյան, հերթը Փաշինյանինն է. նվիրվում է, օգտագործվում, դավաճանում...

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հերթական անգամ առիթը բաց չի թողել Նիկոլ Փաշինյանի կամ որ նույնն է ժողովրդի մեծամասնության սիրտը շահելու: Նա հայտարարությամբ է հանդես եկել ու հայտնել, թե աջակցում է վարչապետին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ: Բնական է Բաղդասարյանի ռեակցիան. Ազգային ժողովից դուրս մնացած ուժը շանսեր է փնտրում ևս մեկ անգամ այնտեղ «խցկվելու»: 

Արթուր Բաղադսարյանը, հիշեցնենք, նաև Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրության հրապարակման օրն էլ մի փրփրալի լվացքաջրով փորձել էր լվանալ սեփական երեսը՝ զորակցություն հայտնելով ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին: Հարցնող լինի՝ սպասո՞ւմ էին վերջիններս այդ խղճուկ զորակցությանը: Իրենք կիմանան: 

Բաղդասարյանը, մասնավորապես, հայտարարել էր.

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, բացառելով համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ես և իմ կողմից ղեկավարվող Օրինաց Երկիր կուսակցությունը մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն պարոն Արթուր Վանեցյանին և Հատուկ քնչական ծառայության պետ պարոն Սասուն Խաչատրյանին: Մարտի 1-ի լիարժեք բացահայտումը, կոռուպցիայի և թալանի դեմ պայքարը մեր երկրի առջև ծառացած այն կարևորագույն մարտահրավերներն են, որոնք պետք է հաղթահարվեն: Մաղթում եմ Ձեզ կամք, կորով և վճռականություն՝ սկսած գործը մինչև վերջ տանելու համար»: 

Հայտարարությունից պարզ է, չէ՞ դառնում, որ Բաղդասարյանն էժանագին դիվիդենտներ է հավաքում՝ շահարկելով Ռոբերտ Քոչարյան անուն ազգանունը: Բացի այդ էլ, օրինաց՝ օրենքի երկիր կառուցել պատրաստվող Բաղդասարյանը խրախուսում է բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական միջամտությունը դատարանների վրա:

Առնվազն տարօրինակ է: 

Սա իր հերթին: Այս ամենը, սակայն, գուցե հասկանալի լիներ ու տարօրինակ չթվար, եթե այս ճոռոմ հայտարարությունների հեղինակը չլիներ մեկը, ում կուսակցությունը քանիցս ճամբարափոխ է եղել: Նախ Քոչարյանի իշխանության ժամանակ եղել է ԱԺ նախագահ, ապա դարձել ընդդիմություն, ապա նույն Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, պարոնայք, նույն Մարտի 1-ի ժամանակ կիսատ թողել պայքարը, ժողովրդին ու գնացել Սերժ Սարգսյանի թևի տակ հովանի գտնելու: 2008 թվականի մայիսի 4-ին արդեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հետո ամբողջ 6 տարի, պարոնայք, սույն քաղաքական գործիչն աշխատել է այսօր այլևս մերժված Սերժ Սարգսյանի հետ: Հետագայում զգալով, որ իր երգն այլևս երգված է, նույնիսկ փորձել է վերափոխել կուսակցության անունը, բայց ապարդյուն: Այս անվանումով էլ նրան և նրա կուսակցությանը ժողովուրդը չհավատաց, և նա չհայտնվեց Ազգային ժողովում:

Ժողովրդի հիշողությունը երկար է այնքան, որ չմոռանա նաև Վանաձորի ավագանու ընտրությունները, երբ հրաշքով Մամիկոն Ասլանյանը դարձավ քաղաքապետ, ինչին հետևեց Ասլանյանի և Բիշարյանի պատմական համբույրը: 

Հիմա էլ Երևանի ավագանու ընտրությունները:

Թե այդքան մտահոգ է Արթուր Բաղդասարյանն ու յուր կուսակցությունը Երևանի ապագայով ու թե այդքան հավատում է Փաշինյանին ու իր թիմին, էլ ինչո՞ւ է քաղաքապետի սեփական թեկնածուին առաջադրել: Իհարկե, չենք զարմանա, եթե ավագանու կողմից քաղաքապետ ընտրելու ժամանակ ՕԵԿ-ականները, եթե իհարկե, նրանք կանցնեն քաղաքապետարան, ընտրեն արդեն Հայկոյին՝ ևս մեկ անգամ վերահաստատելով իրենց անդավաճան նվիրվածությունը վարչապետին: 

Բոլոր պարագաներում, ձեռագիրը, այնուամենայնիվ, չի փոխվում՝ անդավաճան նվիրվում են նոր իշխանությանը, օգտագործվում ու դավաճանում են: Նվիրվում, օգտագործվում, դավաճանում... 

Արիանա Հովսեփյան

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն