Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Հասարակություն

Պաշտոնա՞նկ անել, թե՞ գնդակահարել. ԿԳ նախարարության խայտառակությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհաջող կադրերը մեկը մեկի հետևից շարունակում են իրենց տապալման «հաղթարշավը»՝ հասարակությանն ի ցույց դնելով իրենց վստահված ոլորտներում աշխատելու անկարողությունը։

Վերջերս խայտառակ նման հատկություններ ի ցույց դրեց ՀՔԾ պետը․ Սասուն Խաչատրյանից երկար ժամանակ պահանջվեց տեղը բերելու համար, թե ո՞վ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն, ու ինչո՞ւ նրան չի կարելի «հոպ-ստոպ» անել ու ձերբակալել։

Այս անգամ էլ պետական կառավարման ապարատում ծառայելու իր անկարողությունն է ի ցույց դրել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
Սույն պաշտոնյան ամեն օր քնում և արթնանում է մի դատարկաբանություն անելու սրբազան պարտավորությումբ, և հասարակությունը դեռ մեկը չմարսած՝ ականատես է լինում հաջորդին։

Բոլորս ենք հիշում, թե ինչպես իրեն կրեատիվ նախարար երևակայող Արայիկ Հարությունյանը դպրոցների ուսուցիչների երևանյան խորհրդակցության ժամանակ բառացիորեն ծաղրեց իր մոր տարիքին անգլերենի ուսուցչուհուն՝ տասնյակ ուսուցիչների ներկայությամբ կասկածի տակ դնելով տիկնոջ՝ անգլերենի իմացությունը։ Արայիկ Հարությունյանը դա արեց՝ առանց գեթ մեկ վայրկյան մտածելու, թե ի՞նչ հետևանք դա կարող է թողնել տվյալ ուսուցչի և նրա աշակերտների հետագա հարաբերությունների վրա, իսկ ավելի ուշ՝ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում, փորձեց չքմեղանալ և քմծիծաղով նշեց, որ որևէ մեկին չի վիրավորել, ընդամենը, ջերմ մթնոլորտում զրույց են ունեցել։

Հարությունյանական քմծիծաղին ականատես եղանք նաև օրերս, երբ նախարարն արձագանքեց մամուլի հրապարակումներից մեկին, ըստ որի՝ իրեն պատրաստվում են պաշտոնից հեռացնել։

Նախարարի կոստյում հագած Հարությունյանն այս հրապարակումը որակել է պրիմիտիվ և հավելել․ «Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է»:

Հարությունյանը, սակայն, այսքանով չի բավարարվել, գործի է գցել իր վճարովի ֆեյքերին, ովքեր հրապարակման տակ խոստովանել են, որ իրենց համար Հարությունյանն իդեալական նախարար է, ով ցեխոտ ոտքերով կանգնել է կոռումպացված համակարգի կոկորդին։

Սա հասարակության ոչ ադեկվատ հատվածի արձագանքն է իրականությանը, որը բոլորովին այլ է հասարակության ադեկվատ հատվածի մոտ։

Իսկ ադեկվատներն, ինչպես Արայիկ Հարությունյանին ԿԳ նախարար նշանակելուց առաջ, այնպես էլ ԿԳ նախարար նշանակելուց հետո, շարունակում են փաստել՝ Կրթության և գիտության նախարարությունը նման անփորձ և անտաղանդ մարդկանց տեղը չէ, որոնց մոտ միակ բանը, որը ստացվել է, Մովսեսի փայտով քայլելն է։

NEWSPRESS.am