Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Քաղաքականություն

Չեմ կարծում՝ Հայաստանում ինչ-որ մեկը գիտի՝ ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Коммерсантъ-ին (հատված)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Коммерсантъ-ի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին: Հարցազրույցը ներկայացնում ենք հատվածաբար: 

-Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն: Ի՞նչ է դա նշանակում: 

-Դա նշանակում է, որ նա վերադարձել է քաղաքականություն: 

-Ինչպիսի՞ հավակնություններ ունեք: Ուզում եք երկրի նախկին ղեկավարից դառնալ գործո՞ղ ղեկավար: 

-Առաջին հերթին, ես երբեք քաղաքականությունից չեմ հեռացել: Ինչպես հաճելի է ասել, նախագահները քաղաքականությունից չեն հեռանում: Տասը տարի ես պասիվ էի: Արտահայտել եմ իմ տեսակետը սկզբունքային հարցերում, որոնց համաձայն չեմ եղել, բայց այլ ակտիվություն չեմ դրսևորել: Հիմա ես շատ ավելի ակտիվ պետք է արտահայտվեմ: 

-Արդեն արտահայտվում եք: 

-Արդեն արտահայտվում եմ: Ես պետք է ներգրավվեմ քաղաքական գործընթացներում: Ինչպիսի ֆորմատո՞վ: Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է ակտիվ համագործակցություն լինել որևէ կուսակցության հետ, կարող է լինել անհատականացված կամ ոչ:

-Հայաստանում վերջին շրջանում իրադարձություններն արագ են զարգանում և իրավիճակն արագ է փոխվում: Քչերն են, ովքեր հստակ պատկերացում ունեն, թե երբ կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրանք կարող են կայանալ մինչ այս տարեվերջ կամ էլ մյուս տարի: Դա նշանակում է, որ Ձեզ համար լավ կլինի որոշում կայացնել՝ աջակցո՞ւմ եք Դուք Հանրապետական կուսակցությանը, թե Դուք սեփական ինչ-որ բան կունանաք: Ո՞ր տարբերակին եք ավելի հակված: 

-Կարելի է ասել, որ դեռ չի որոշվել: Այդ թվում՝ թե ինչ է կատարվում: 

-Իսկ ի՞նչ է կատարվում:

-Չեմ կարծում, որ Հայաստանում ինչ-որ մեկը գիտի՝ ինչ է կատարվում: 

-Լավ: Իսկ ի՞նչ է կատարվել Հայաստանում: Ահա մայիսյան իրադարձությունները: Ըստ Ձեզ՝ ի՞նչ էին դրանք: 

-Դա իշխանափոխություն էր: Կարծում եմ՝ Փաշինյանը զգաց դժգոհ տրամադրությունները և ժամանակին գլխավորեց նրանց, ինչը բերեց իշխանության փոփոխության: Դա տպավորիչ էր: 

-Ես մայիսին Հայաստանում էի և մարդկանց մեծ քանակություն տեսա: Մի՞թե նախորդ իշխանությունն այդքան զզվեցրել էր ժողովրդին: 

-Կարծում եմ՝ նախորդ իշխանությունից հոգնել էին, լճացման զգացողություն կար: Հակառակ դեպքում՝ դժվար թե նման զանգվածային շարժում լիներ: Բայց գիտե՞ք՝ կարելի է իշխանության գալ պոպուլիզմով. ժամանակակից պատմության մեջ նման օրինակները շատ են: Նման իրավիճակներում հեշտ է իշխանության գալ, և դժվար է հեռանալ դրանից: Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ հեռանալ պետք է արժանապատվորեն՝ իրական արդյունքներով: Չորս ամիսը ցույց տվեց, որ բոլոր խնդիրները բոլոր ուղղություններով խորանում են: Եվ դա իմ՝ քաղաքականություն վերադառնալու պատճառներից մեկն է: 

-Չորս ամիսը բավարա՞ր ժամանակ է՝ գնահատելու համար իշխանության հաջողությունն ու անհաջողությունը, կոմպետենտությունն ու ոչ կոմպետենտությունը: 

-Այդ ժամանակահատվածը բավարար է, որպեսզի հասկանալ, թե որքանով է կոմպետենտ իշխանությունը, ինչպիսի արժեքների վրա է հենվում և ընդունա՞կ է այն համակարգային աշխատանքի: Լրիվ բավարար է: 

-Ի՞նչ հասկացաք այս չորս ամսվա ընթացքում նոր իշխանության մասին: 

-Որ այն քաոսային է, տնտեսության մեջ չի կողմնորոշվում, գործողությունների հստակ ծրագիր չունեն: Կառավարության կազմը ընտրողական է, չկան հստակ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ: Իշխանությունը նախ պետք է փայտ կտրի, հետո փորձի այն հերոսաբար այն մանրացնի: Դա այսօրվա իշխանության հստակ պատկերն է: Անհասկանալի է, թե ինչ թիմ է սա: Կա բավականին վառ լիդեր, բայց նրա անհասկանալի հակվածությունը պոպուլիզմին, լուրջ անհանգստություն է պատճառում: Դա ինձ հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմը՝ Ուգո Չավեսի ոճով...