Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Քաղաքականություն

«Եթե հավաքվում են քեֆ-մեֆ անելու՝ թո՛ղ չկապեն այն Անկախության հետ»․ ԳԽ պատգամավոր

Ինչպես և մի քանի տասնամյակներում, այսօր էլ Անկախության տոնը նշվում է առանց Գերագույն խորհրդի պատգամավորներին հիշելու։ Սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք միջոցառումներին անդրադառմալով՝ NEWSPRESS.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Վարդան Պետրոսյանը։

«Այսինքն՝ տենց բան չի եղել, չեն եղել ժողովրդի ձայն ստացած Գերագույն խորհրդի պատգամավորներ, ովքեր հռչակել են այդ անկախությունը, ովքեր իրենց վրա են կրել այդ պատերազմական ժամանակաշրջանը և պատասխանատվությունը։ Այդ մարդիկ 1995 թվականից հետո ուղղակի ցնդել են, անհետացել, գոյություն չունեն»,- սրտնեղած ասում է Վարդան Պետրոսյանը։

Նա նկատում է, որ Անկախության օրվա հռչակման նախօրեին առաջին խորհրդարանի 100-ամյակն է, որտեղ նաև հրավիրված են ԳԽ-ի պատգամավորները։ ԳԽ պատգամավորն ակնկալիքներ չունի, որ սեպտեմբերի 21-ին որևէ կերպ կհիշեն իրենց։

«Այստեղ անձերի խնդիր չէ, խնդիրը երևույթի մեջ է. արդյոք մենք ամաչո՞ւմ ենք 90-ականների ժողովրդի ընտրությունից, դա ամոթաբե՞ր էր, ինչո՞ւ չենք հիշում»,- ասում է ԳԽ պատգամավորն ու նկատում, որ այն պահից, երբ ընտրությունները «բռնազաղթվեցին» կուսակցությունների կողմից, ժողովրդի կարծիքն արդեն սկսեցին հաշվի չառնել․ իշխանությունն սկսեց առաջ «բրթել» իր ցուցակները։

Վարդան Պետրոսյանը վստահ է, որ հերթական անգամ անկախության հռչակման տոնակատարությանը ԳԽ պատգամավորները չեն հրավիրվի ու հերթական անգամ պետական շքանշանները կհանձնեն անկախության հետ քիչ կապ ունեղող կամ գուցե չունեցող մարդկանց։

Նա՝ ինքը, վստահեցնում է, որ նույնիսկ եթե իրեն հրավիրեին, չէր գնա. իր բարձրագույն պարգևը ժողովրդի քվեն է, որն ստացել է ժամանակին, ու որից բարձր արժեք այլևս չկա։ 

«Սա արժեհամակարգային խնդիր է։ Չգնահատելը շատ վատ է, ու կարծում եմ այս առումով առանձնակի բան չի փոխվել»,- նկատում է Վարդան Պետրոսյանն ու համեմատական անցկացնում․ «Դուք ո՞նց կվերաբերվեք մի գերդաստանի, որի անդամները հավաքվում են խնջույքի ու իրենց ավագներին մոռանում են ծերանոցում: Ի՞նչ գնահատական կտաք սրան»,- հարցնում է ԳԽ պատգամավորն ու վստահեցնում, որ մյուս պատգամավորները ևս վիրավորված են։ Նա կրկնում է, որ սա անձի խնդիր չէ, այլ պատմության, որը նոր սերունդը չի հիշում ու չի հարգում։

«Եթե հավաքվում են, ինչ-որ քեֆ-մեֆ անելու, խնդիր չկա, թո՛ղ հավաքվեն, քեֆ անեն, բայց չկապեն Անկախության հետ, ուղղակի ասեն՝ հավաքվել ենք, քեֆ ենք անում, խնդիր չկա: Արժեհամակարգային խնդիր կա՝ ինչի համար են տոները, ինչ արժեք ունեն։ Եթե ինչ-որ մեկը չի հարգում դիմացինին՝ դա իր խնդիրն է, ոչ թե դիմացինը արժանի չէ հարգանքի։ Այս խնդիրը միշտ կա»,- նկատում է պատգամավորը։

Նրա խոսքով՝ իշխանավորներն իրենք են արժեզրկել համակարգը, և հույս էլ չունի, թե երբևէ կվերադառնանք նախկին համակարգին, և արժեքները կվերականգնվեն։

«Թերություններ, իհարկե, եղել են․ բայց չեմ կարծում, որ այդ ժամանակահատվածը պատմության համար ամոթալի է, եղել ու այն չպետք է հիշել»։

Վարդան Պետրոսյանը նկատում է, որ պարզապես ձեռք բերած հաղթանակը պահել էր հարկավոր, սակայն իշխանություններն սկսեցին այնքան մոռանալ հաղթանակի մասին, որ այն արժեզրկվեց։

«Բարելավվեց միայն իշխանավորների վիճակը, իսկ ժողովուրդը մնաց անտեսված»,-եզրափակեց ԳԽ պատգամավորը։

Զրույցը՝ Արմինե Մկրտումյանի