Լեհաստանը խնդրել է ԱՄՆ-ին, որպեսզի իր երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազա լինի
Ամերիկայի Միացյալ Նահանգները քննարկում է Լեհաստանի խնդրանքը՝ իր երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ:
Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հարցի շուրջ բանակցություններ վարելու համար Ամերիկա է ժամանել Լեհաստանի նախագահ Անժեյ Դուդան:
Ավելի վաղ Լեհաստանը հայտարարել էր, որ պատրաստ է երկու միլիարդ դոլար վճարել, որպեսզի իր երկրի տարածքում ամերիկյան ռազմաբազա տեղակայվի: Այս տարվա գարնանը Վարշավայի առաջարկն ուղարկվել էր Սպիտակ Տուն: