Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Քաղաքականություն

Կամ «թռնել», կամ` այրվել․ երկու քարի արանքում

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հարցազրույցն է տվել ռուսական ԶԼՄ-ներից մեկին՝ այս անգամ Коммерсант-ին, որի ընթացքում անդրադարձել է Սերժ Սարգսյանի լճացած կառավարմանը, Նիկոլ Փաշինյանի պոպուլիզմին։

Քոչարյանն առանձնահատուկ շեշտել է օգոստոսի 31-ին՝ իր ծննդյան օրվա առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ստացած զանգն ու նշել․ «Այս զանգը լուրջ աջակցություն է, բայց ես երբեք չեմ հանրայնացրել նման հարաբերությունների առկայությունը»։

Ռոբերտ Քոչարյանն այս հարցազրույցում խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, և ի տարբերություն նախորդ հարցազրույցներում օգտագործած մեղմ հռետորաբանությանը, արտահայտվել է շատ կտրուկ՝ Փաշինյանին համեմատելով Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի և գիսաստղի հետ՝ ընդգծելով, որ այդ աստղը մի օր կարող է վառվել։

Իսկ որ Փաշինյանը մի օր կարող է վառվել՝ արդեն իսկ ակնհայտ է դառնում՝ օր օրի մարող էյֆորիայի ֆոնին։

Վարչապետության 4 ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ աչքի չընկավ կառավարման ոլորտում հստակ ռազմավարությամբ՝ ընդամենը բավարարվելով հանրահավաքային հայտարարություններով և ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, որոնք արդեն իսկ սկսել են ձանձրացնել հանրությանն իրենց և՛ անբովանդակ, և կրկնվող հարցերով, որոնց վարչապետը պատասխանում է բուռն պոպուլիզմով։

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ այս չորս ամսվա ընթացքում ընդդիմադիր քաղաքական գործչից վարչապետի չվերածվեց, իսկ որ ամենավատն է՝ չգիտակցեց ստանձնած պատասխանատվության ողջ ծանրությունը՝ հաշվի առնելով գլոբալ տարածաշրջանային լարվածությունն ու Արցախի և ՀՀ սահմանների անվտանգության խնդիրը, որի ուղղությամբ ևս «ձեռքերը թափ տված» վիճակում է։ 

Մեր երկրի թիվ մեկ դեմքը երկիրը շարունակում է բաժանել սևերի և սպիտակների՝ Ադրբեջանի և Թուրքիայի՝ Ղարաբաղյան հարցում միավորման ֆոնին՝ առանց գիտակցելու, որ հրապարակային կոչերը չեն փրկելու ֆիասկոյի պահին և իրեն ոչինչ չի մնալու, քան՝ պարզապես «թռնել» երկրից։

Գիսաստղը կվառվի, երբ հասարակությունը ի վերջո գիտակցի, որ երկրւմ բացի մի քանի հոգու բռնել բաց թողնելուց, ասֆալտներին պառկեցնելուց ու սրան-նրան պատերին տալուց չի տարվում տնտեսական քաղաքականություն, երկիր չի բերվել գեթ մեկ դրամ ներդրում, որի բացակայությունը շատ շուտով կզգանք։

Գիսատսղը կվառվի, երբ ի վերջո Փաշինյանին ծափահարողներն իրենց կաշվի վրա զգան, որ իրենց կյանքի որակը ոչ միայն չի լավացել, այլ ավելին՝ զրկվել են այդ որակներից որոշներից։

Այնպես որ՝ շանտաժով իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդքան էլ նախանձելի իրավիճակում չէ, քանի որ այս անգամ նրան չեն փրկի քայլերն ու փողոց փակելը և գուցե իսկապես այրվի իր իսկ վառած կրակում։

NEWSPRESS.am