«Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ. առայժմ ցորենը կներկրվի ցամաքային ճանապարհով
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հետաձգել է մինչև տարեվերջ։ Այդ մասին հայտնի է դարձել նախարարի և բեռնափոխադրողների հետ հանդիպումից հետո։
Նախարարը հետաձգել է որոշման կիրարկումը մինչև տարեվերջ և նշել, որ այս ժամանակահատվածում կաշխատեն նախկին տարբերակով՝ միաժամանակ փորձելով գտնել խնդրի լուծման առավել ոչ ցավոտ լուծում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ բարձրացված աղմուկի պատճառով Վրաստանը որոշման կատարումը հետաձգել էր մինչև հոկտեմբերի 1»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: