Սեպտեմբերի 23-ն ասֆալտին փռելու և պատերով տալու ընտրություն չէ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
«Սեպտեմբերի 23-ն ասֆալտին փռելու և պատերով տալու ընտրություն չէ, սեպտեմբերի 23-ն ընտրություն է խոսքի և գործի միջև»,- Երևանի Կենտրոն վարչական շրջանում անցկացրած քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ ավագանու մի քանի կիլոմենտրանոց քայլարշավի ընթացքում թեկնածուները փոքր կենտրոնի բնակիչներին են ներկայացրել «Բարեկարգ, հարմարավետ, կանաչ Երևանս» կարգախոսի և ԲՀԿ նախընտրական ծրագրի բոլոր մանրամասները: