Ի՞նչ երաշխիք կա, որ Փաշինյանը պաշտոնյաներին չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց թեկնածուի «հաղթանակը». պատգամավոր
Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իսկապես չեմ հեգնում, բայց, եթե վարչապետը, ՀՀ որևէ օրենքով լիազորված չլինելով հանձնարարականներ տալ ՀՀ Ոստիկանապետին և ՀՀ ԱԱԾ տնօրենին, բայց տալիս է՝ այն էլ՝ մարդկանց գետնին փռելու և պատերին խփելու վերաբերյալ, ապա ի՞նչ երաշխիք կա, որ ընտրությունների օրը նույն պաշտոնյաներին չի հանձնարարի ամեն գնով ապահովել իրենց թեկնածուի «հաղթանակը»…
Ով՞ կբացառի...
Խնդիրն այն է, որ, եթե նա չկարողանա բացարձակ հաղթանակ տանել իր ղեկավարության օրոք անցկացվող առաջին ընտրության արդյունքում, ապա լրիվ մշուշոտ է դառնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հույսն ու հեռանկարը...»: