Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Վազող տողեր

Մեր երկրում իշխանություն և ընդդիմություն ադրբեջանական ճակատում չի կարող գոյություն ունենալ․ Արմեն Աշոտյանը՝ Ադրբեջանին

ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ֆրանսիական Le Monde-ը անդրադարձել է դեռևս 2015 թվականին Ֆրանսիական պետական France 2 հեռուստալիքի եթերում Cash investigation հետաքննական լրագրողական հաղորդման շրջանակներում լրագրողների կողմից Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումերին կատարված անդրադարձին:

Հիշեցնեմ, որ պարբերականը անդրադարձել էր Ադրբեջանին՝ նշելով, թե ինչպես է Ֆրանսուա Օլանդը սեղմում բռնապետ Ալիևի ձեռքը, բացահայտել էին մի քանի ֆրանսիացի պաշտոնյաների, ովքեր հանուն խավիարային դիվանագիտության աչք են փակում Ադրբեջանում մարդու իրավունքների վատթար վիճակի վրա:

Ֆրանսիական պարբերականը պատմում էր նաև, թե ինչպես են Բաքվում հետապնդել իրենց, բռագրավել նյութերը և ընդդիմադիր գործիչների հետ արված հարցազրույցները, ջնջել դրանք:

Ի վերջո, ֆրանսիացի լրագրողները ճիշտ եզրակացության էին եկել` Ադրբեջանը անվանելով բռնապետություն, իսկ Ալիևին՝ բռնապետ:

Դե Ադրբեջանն էլ իր ինֆանտիլիզմն այս անգամ այնքան էր խորացել, որ լուրջ որոշել էին, որ իրենց զրպարտում են` անվանելով բռնապետություն, ու դատական հայց էին ներկայացնել բոլոր նրանց դեմ, ովքեր այսուհետև իրենց ու իրենց նախագահին նման կերպ կանվանեն: Սա ցինիզմ է, թե ինֆանտլիզմ, իրականության զգացումը կորցրած պետության գործունեություն, դեռևս դժվար է հասկանալ:

Այս առնչությամբ, Le Monde-ը սեպտմբերի 19-ին տեղեկացնում է, որ ֆրանսիական արդարադատությունը հաստատել է, որ որ լրագրող Էլիզ Լյուսետի կողմից Ադրբեջանը բռնապետություն անվանելը չէր կարող հիմք հանդիսանալ դատական գործի համար: Վերսալի դատարանը անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից մեղադրանքները՝ նշելով, որ «1881-ի մամուլի ազատության մասին» օրենքը չի թույլատրում օտար պետությանը՝ ֆրանսիական պետության հանդեպ մեղադրանք նախաձեռնել զրպարտության համար:

Նշվում է նաև, որ միայն պետության ներկայացուցիչները կարող են պահանջել փոխհատուցում, եթե նրանք կարծում են, որ վնաս է հասցվել իրենց հեղինակությունը կամ պատվին:

Պարբերականը նաև նշում է, որ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության տվյալներով, սա առաջին անգամն է, որ օտար պետությունը դատական հայց է ներկայացնում ֆրանսիացի լրագրողի վրա:

Այս ամենը ևս մեկ առիթ է հարևան երկրի բռնապետին զգուշացնելու, որ Հայաստանի հանդեպ իր հոխորտանքները հնչեցնելուց առաջ հիշի ու ֆիքսի հետևյալը. ինքն այն պետության ղեկավարն է, որը մամուլի ազատության 180 պետությունների սանդղակում 163-երորդ տեղն է գրավում:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործերին, ապա պետք է հստակ ձեզ համար ֆիքսեք մեկ այլ բան ևս. Հայաստանի ներքին խնդիրները՝ մերն են՝ հայերինս:

Մենք այն պետությունն ենք, որ միշտ միասնական ենք մեր ազգային անվտանգության հարցերում: Մեր երկրում իշխանություն և ընդդիմություն ադրբեջանական ճակատում չի կարող գոյություն ունենալ:

Ձեր հետ խոսելիս մենք Հայաստան պետություն ենք և հայ ժողովուրդ: Հայաստանում և Արցախում դուք վաղուց ոչ մի հարց լուծել չեք կարող, իսկ ոչ այդքան հեռավոր ապագայում, վստահ եմ, նաև Ադրբեջանում»: