Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Քաղաքականություն

Երկու օր ժամանակ ունեք՝ տնտեսագետներով, հոգեբաններով, ռեպետիտորներով պատրաստվելու բանավեճին. Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին

Ի տարբերություն մնացած քաղաքական ուժերի՝ անխտիր, ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ լուծումներին զուգահեռ՝ առաջարկել է նաև կոնկրետ ներդրումային փաթեթներ, որոնցից յուրաքանչյուրի տակ դրված են 100 միլիոնավոր դոլարներ:

Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: 

«Հիշում եք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ես բանավեճի հրավիրեցի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին: Ինչո՞ւ ես առանձնացրեցի հատկապես պարոն Մարությանին՝ մեծագույն հարգանք ունենալով Երևանի ավագանու բոլոր թեկնածուների հանդեպ: Որովհետև Հայկ Մարությանը միակ թեկնածուն  էր, որ ասաց՝ մեր դեմ խաղ չկա: Հայկ Մարությանը միակն էր, որ ասաց՝ մենք սպիտակ ենք, դուք սև եք: Իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է՝ գալու ենք, ջախջախելու ենք, հաղթելու ենք»,- ասաց Զոհրաբյանն ու հավելեց, որ ինքը բանավիճելու օրակարգ ունի միայն «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ:

Քաղաքապետի թեկնածուն դիմելով լրագրողներին՝ ասաց, որ սա աբսուրդ է. «Դուք տեսե՞լ եք երբևէ, հարգելի լրագրողներ, բանավեճ՝ նախնական տեսաձայնագրմամբ: Բանավեճ՝ ես հասկանում եմ ուղիղ եթերով: Տեսաձայնագրմամբ բանավեճը ես համարում եմ վիրավորանք՝ յուրաքանչյուրիս հասցեին»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ տեսաձայնագրմամբ բանավեճ ասելով ինքը հասկանում է, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է թեկնածուներից մեկի շահը, օրակարգը և ձևաչափը: 

«Քանի որ ես երբևէ որևէ բանավեճից չեմ խուսափել, ձեր միջոցով նորից դիմում եմ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուին, հեշտացնում եմ խնդիրը իր համար: Պատրաստ եմ ընդունել բանավեճի Ձեր օրակարգը: Օրակարգը ընտրում եք դուք․ կուզեք՝ քաղաքական, կուզեք՝  արտաքին քաղաքական, կուզեք՝ տնտեսական, կուզեք՝ բացառապես երևանյան հիմնախնդիրների վերաբերյալ, ավելի եմ հեշտացնում խնդիրը: Կուզե՞ք՝ այն խնդիրների վերաբերյալ, որոնք Դուք Ձեզ համար համարում եք կոմֆորտ՝ մշակույթ: Եթե Դուք գտնում եք, որ այն, ինչ Դուք ներկայացնում եք հանրությանը՝ «Ազիզյանններ», «Սուպեր մամա»-ներ, դա արվեստ և մշակույթ է, ես՝ արդեն որպես մասնագիտությամբ կինոգետ, պատրաստ եմ այդ հարթակում բանավիճել ձեզ հետ, բայց միայն և բացառապես Ձեզ հետ, միայն և բացառապես ուղիղ եթերում, որ հեռուստաընկերությամբ կուզեք. ընտրում եք Դուք»,- առաջարկով հանդես եկավ քաղաքապետի թեկնածուն:

Ֆեյսբուքյան էջերով իր դեմ հրապարակումներ անողներին որակելով «ֆեյսբուքյան հրոսակներ»՝ Զոհրաբյանն ասաց, որ որևէ բանավեճից չի հրաժարվում. «Նաիրա Զոհրաբյանն ունի արժանապատվություն տեսաձայնագրվող բանավեճերի չմասնակցելու և ասում եմ՝ հարգում եմ բոլոր թեկնածուներին, բայց նորից եմ ասում, հարգելի՛ լրագրողներ, ինչպե՞ս եք պատկերացնում բանավեճ՝ 12 հոգով: Բանավիճում եմ ես բացառապես իր հետ, սա է իմ օրակարգը, սա է իմ ձևաչափը սա է: Երկու օր ժամանակ ունեք՝ տնտեսագետներով, քաղաքագետներով, հոգեբաններով, ռեպետիտորներով պատրաստվելու բանավեճին»,- եզրափակեց Զոհրաբյանը: