Սկանդալ Վենեսուելայում․ նախագահին նկատել են Ստամբուլի ամենաթանկարժեք ռեստորանում
Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընթրում Ստամբուլի ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Տեսանյութը մեծ արձագանք էր գտել Վենեսուելայում՝ հանգեցնելով մարդկանց դժգոհությանը:
Դժգոհության պատճառն այն է, որ Վենեսուելան ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, և երկրի բնակչության մի ստվար հատված թերսնվում է: Եվ այս համատեքստում նախագահի արարքը, բնականաբար, դատապարտելի է։