Վլադիմիր Պուտինն ու Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, վերջինիս նախաձեռնությամբ, հեռախոսազրույց են ունեցել:
Պուտինն ու Մերկելը քննարկել են սիրիական ճգնաժամը, ինչպես նաև Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ձեռք բերած պայմանավորվածությունները՝ կապված Սիրիայի Իդլիբ նահանգում իրավիճակի կայունացման հետ:
Հիշեցնենք, որ Պուտին-Էրդողան հանդիպումը կայացել էր այս տարվա սեպտեմբերի 17-ին: