ՀՀ արտգործնախարարը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման հնարավորության մասին
Այս գործընթացը պահանջում է ժամանակ: Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների հետ: Այդ մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է Փաշինյան-Թրամփ հանդիպում:
«Մենք ունենք բավական տարբեր հարթակներ՝ միասին աշխատելու, և այդ հարցը պետք է գա, հասնի իր հանգուցալուծմանը: Մոտակա ժամանակներում կլսեք տարբեր մակարդակների հանդիպումների մասին, որոնք բերելու են ավելի բարձր մակարդակի հանդիպումների»,- նշեց արտգործնախարարը, ըստ էության, հաստատելով, որ այդպիսի հանդիպում հաստատված չէ:
«Ներկայումս մենք չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպում կկայանա»,- ասաց Մնացականյանը: