Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Հասարակություն

ԽՍՀՄ սերիական մարդասպանը․ ինչու էր հայ տղան բռնաբարում, սպանում կանանց ու վերցնում նրանց անձնական իրերը (ֆոտո)

Մինչ օրս ԱՄՆ-ում շատերը հիշում են սերիական մարդասպան Կարլ Յուջինին, ով սպանում էր մարդկանց, քանի որ նրանց աչքերում նկատում էր չարություն։

Նա սպանեց, ընդհանուր առմամբ, 12 մարդու։ Խոսելով սերիական մարդասպանների մասին՝ կներկայացնենք նաև հայ սերիական մարդասպանի, ով ծնվել, մեծացել, ապրել ու մահապատժի է ենթարկվել Ռուսաստանում։

Զավեն Ալմազյանը ծնվել է 1950 թվականին Դոնի Ռոստովում։ Նա եղել է սովորական երեխա ու ոչ մի խնդիր չի ունեցել, սակայն ամեն ինչ սկսվել է մի դեպքից հետո։ Իսկ հասկանալու համար, թե նրան ինչու էին ասում «Պողպատե մատներ»,
«Վորոշիլովգրադի սերիական մարդասպան»՝ սկսենք սկզբից։

Զավենի մոտ հոգեկան շեղումները սկսվում են 18 տարեկանում՝ ռուս աղջկա հետ պայմանավորված, իսկ հետո չիրականացված սեռական ակտից հետո։ Այդ ամենը ծանր հետևանք է թողնում տղայի հոգեկան աշխարհի վրա, ու արդեն 1970 թվականից սկսում են սպանություններն ու բռնաբարությունները։

Զավենն ընտրում էր գեղեցիկ կանանց կամ աղջիկների, դանակը պահում կոկորդին ու բռնաբարում։ Այսպես մի քանի անգամ համալսարաններում հարձակում գործելուց հետո մի անգամ կորցնում է ուսանողական տոմսն ու բռնվելու վտանգից դրդված՝ մեկնում բանակ՝ ծառայության։ Սակայն խորհրդային բանակում նույնպես հայ տղայի «քաջագործությունները» շարունակվում են։ Նա ծառայում է Լուգանսկի երկրամասի զորամասում՝ խոզապահության ստորաբաժանմունքում, և կարողանում է հանգիստ լքել զորամասի տարածքը։


1970 թվականի մարտին Ալմազյանը զորամասի տարածքը լքում է ու Լուգանսկում բռնաբարում 5 կնոջ։ Լուրը տարածվում է և քաղաքում սահմանվում է խիստ հսկողություն։

1970 թվականի ապրիլին իրականացնում է իր առաջին սպանությունը։ Ժապավենաթելով կապելով 17-ամյա աղջկա ձեռքերը և սրբիչով փակելով նրա բերանը՝ նա բռնաբարել և խեղդամահ է արել աղջկան, իսկ վերջում՝ իր հետ վերցրել աղջկա ոսկե ժամացույցը։

1970 թվականի հուլիսի 4-ին Ալմազյանը բռնաբարել և սպանել է ևս մի 17-ամյա աղջկա:

1970 թվականի օգոստոսի 6-ին նա հարձակվել է 20-ամյա մի աղջկա վրա, որն աշխատանքից տուն էր վերադառնում, սակայն անցորդի միջամտությունը ստիպել է նրան փախչել: 1970 թվականի սեպտեմբերի 22-ին Ալմազյանը նորից իրականացրել է անհաջող հարձակում՝ փախչելով պատահական անցորդների միջամտության արդյունքում։

1970 թվականի հոկտեմբերի 27-ին Ալմազյանը բռնաբարել և սպանել է 20-ամյա մի աղջկա՝ վերցնելով նրա ականջօղերը և կարմիր զգեստը։ 1970 թվականի նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը քաղաքային զբոսայգիներից մեկում հարձակվել է մի կնոջ վրա: Արդյունքում կասկածյալների հետ մեկտեղ ոստիկանները բռնում են նաև Զավենին և կինը ճանաչում է նրան։

Հատկանշական է, որ մինչ ձերբակալվելը մի շարք բռնաբարություններ ևս իրականացնում է Ալմազյանը, սակայն, իր փոխարեն տարօրինակ զուգադիպությամբ, ձերբակալվում են ուրիշ տղամարդիկ, ովքեր նույնպես բռնաբարություններ են իրականացրել։

Ալմազյանը խոստովանում է, որ ինքն է Դոնի Ռոստովում և Լուգանսկում իրականացրել հանցագործությունները: Խուզարկման արդյունքում նրա սենյակում հայտնաբերվել են բոլոր այն իրերը, որոնք հանցագործը վերցրել էր սպանված և բռնաբարված կանանցից: Ընդհանուր առմամբ, Ալմազյանը սպանել է երեք և բռնաբարել տասներկու կանանց:

Ալմազյանը դատապարտվում է գնդակահարության։ 1973 թվականին գնդակահարվում է 23-ամյա հայ մոլագար մարդասպանը։