27 տարի առաջ ՀՀ Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ
Սեպտեմբերի 21-ին Հայաստանում նշում էին անկախության հռչակման տարեդարձը: Այս տարի արդեն 27-րդ անգամ, համայն հայությունը տոնում է Հայաստանի անկախությունը:
Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալսիտական Հանրապետությունը և հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ: