Հայտնի է, թե ով կնկարահանի Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը
Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը կնկարահանի ամերիկացի ռեժիսոր Կերի Ֆուկունագան: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան պարբերականներից։
Ֆուկունագան կփոխարինի ռեժիսոր Դենի Բոյլին, որ հրաժարվել է նկարահանելուց Բոնդի մասին հերթական ֆիլմը՝ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով:
Ֆուկունագան վերջերս ավարտել «Մանյակ» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները, որտեղ գլխավոր դերակատարներն էին Էմմա Սթոունը և Ջոանա Հիլլը: