Սահմանին այս պահին կայուն է, բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք. Դավիթ Տոնոյան
Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը հարաբերական կայուն է: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է: Բայց հնարավոր է՝ մենք էլ ինչ-որ քայլեր ձեռնարկենք»,– ասաց նա:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Դավիթ Տոնոյանը հայտնեց նաև, որ օրեր առաջ զոհված զինծառայողի մահվան պատճառը հակառակորդի կողմից թիրախավորված կրակն է եղել:
Իսկ թե ինչու են ոստիկանությանը ներգրավել սահմանի պաշտպանության գործին, նախարարը պատասխանեց:
«Դա սահմանին տիրող լարվածությամբ չի պայմանավորված: Ոստիկանական զորքերը, հանդիսանալով այլ զորքեր, անմիջապես անցնում են պաշտպանության նախարարության կառավարման ներքո և դառնում են մեր սովորական ստորաբաժանումներից մեկը»: