Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Հասարակություն

Երեխաները հուշակոթողի մոտ սպասում էին Ձեզ, մտածում էինք՝ կմոտենաք, բայց անտարբեր անցաք. զոհվածների ծնողները՝ Փաշինյանին

Զոհվածների մայրերն ու այրիները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց խնդիրը ներկայացրին վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վերջինս պետական այրերի հետ եկել էր հարգանքի տուրք մատուցելու զոհվածների հիշատակին:

Որդեկորույս մայրերը նկատեցին, որ անարդար է, երբ զոհվածների համար գումարները հատկացվում են խիստ զգալի տարբերությամբ: Փաշինյանն սկսեց ներկայացնել հատկացման կարգը, որին ծնողները քաջատեղյակ էին և ընդհատեցին Փաշինյանին, թե այդ մասին տեղյակ են: Նրանք չէին հասցրել իրենց անհանգստացնող հարցն ուղղել վարչապետին, երբ նա բարկացավ.

«ժողովուրդ ջան, դե տենց չեղավ, եթե դուք գիտեք ու պետք է խոսեք՝ ես գնամ»,-ասաց Փաշինյանն ու շարունակեց բացատրել հատկացման կարգը:

Նա նկատեց նաև, որ նյութական օժանդակության համար հատկացված ֆոնդը հնարավորություն ունի գումարներ տրամադրել միայն 2015 թվականի զոհվածների ընտանիքներին: Ծնողների դիտարկմանը, թե խոսքը վերաբերում է նաև նոր զոհերին, վարչապետը նկատեց, որ ամեն ինչ կվերանայեն:

Ծնողներից մեկը նշեց, որ պարզապես վիրավորական է, որ մյուսները մեծ գումարներ են ստանում. «Հիմա ինչ եմ ուզում ասել՝ տալիս են շատ մեծ գումարներ՝ 220 000-300 000 դրամ....»:

«Ես չեմ կարծում, թե 220 000-ը շատ մեծ գումար է»,- զոհվածի մորն ընդհատեց վարչապետը: Կինը հակադարձեց. «Բա որ մեզ 30 հազար են տալի՞ս...»,- ասաց նա:

Կանայք պահանջեցին նաև առանձին հանդիպում վարչապետի հետ, սակայն վերջինս առարկեց. «Բա հիմա հանդիպել ենք՝ լսում եմ...»:

Ծնողներից մեկն էլ նշեց, որ եթե Փաշինյանը գալիս է պանթեոն՝ պաշտոնյաների հետ հարգանքի տուրք մատուցելու, ապա չպետք է մոռանա անհետ կորածներին:

«Հակամարտությունից հետո մենք 1000-ից ավելի անհետ կորածներ ենք ունեցել, հուշակոթող է կանգնեցվել նրանց հիշատակին: Մեր երեխաները կանգնած այդ հուշակոթողի մոտ սպասում էին Ձեզ, որ արտասանեն, մտածում էինք՝ կմոտենաք, բայց անտարբեր անցաք»,- վրդովված ասաց կինը:

Վարչապետը նկատեց. «Քանի՞ զինվոր կա զոհված, ես բոլորին հատ-հատ չեմ կարող մոտենալ, ա՛յ, վերևում որ ծաղկեպսակ դրեցինք, դա բոլոր հերոսների համար էր»:

Ամեն դեպքում, ծնողները նրան ստիպեցին հետ գնալ՝ անհետ կորած զինվորների հուշաքարի մոտ, հարգել նրանց հիշատակը և ծաղիկներ դնել հուշակոթողին: