Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Հասարակություն

«Գոնե էս քյորփին թողեք Փաշինյանի հետ նկարվի». թիկնազորի ամուր օղակը պայթեցրեց փուչիկը. Փաշինյանն անհասանելի է

Անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով անցավ հրապարակով՝ կառավարության շենքից գնաց մինչև Ամիրյան փողոցում գտնվող սրճարան:

Թեև այդ ժամը համընկավ սելֆիի համար նախատեսված ժամին, սակայն քաղաքացիներից և ոչ մեկին այդպես էլ չհաջողվեց  վարչապետի, կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ լուսանկարվել:

Ակնհայտ էր՝ վարչապետն այլևս այն Նիկոլը չէր, որի անունը վանկարկելով՝ ժողովուրդը տարավ ու նստեցրեց աթոռին: Նրա թիկնապահները 1-2 մետր, տեղ-տեղ ավելի շատ հեռավարության վրա պաշտպանում էին վարչապետին՝ իրեն ընտրած ու շարժման ժամանակ նրա հետ ուս-ուսի տված քաղաքացիներից:

Զուր էր քաղաքացիներից մեկը գոռում. «Ես եմ ընտրել նրան, թողեք նկարվեն գոնե»: Նրան լսող չկար: Փաշինյանն էլ արդարանում էր, թե հո չի՞ կարող բոլորի հետ նկարվել:

Անկեղծ ասած՝ մի երկուսը հասցրեցին արագ մոտենալ ու նկարվել, բայց թիկնազորի պետն անմիջապես հրահանգեց՝ «կարիդորը մաքրել», և մարդիկ, թիկնապահների «ջանքով», անմիջապես հեռացվեցին Փաշինյանից. «կարիդորը մաքվեց»...

Տեսարանը տգեղ էր, բայց ավելի տհաճ էր ու վիրավորական այն, որ քաղաքացիներից մեկը, իր փոքրիկ երեխայի հետ հազիվ մոտենալով դոշով ու ամբողջ մարնով Փաշինյանի կողմից հատվող տարածքը պահպանող թիկնապահին, ձայն տվեց.

«Գոնե էս քյորփին թողեք Փաշինյանի հետ նկարվի: Պարո՛ն Փաշինյան, քյորփիս հետ նկարվեք, էլի»,-երեխային բարձրացնելով և նրան դեպի Փաշինյանը մեկնելով՝ ասաց տղամարդը:

Փաշինյանն թեկնապահների հետևից արձագանքեց. «էնա ըտեղից նկարի էլի», ու անցավ անտարբեր՝ անգամ նկարվելու համար այդ կողմ չշրջվելով:

Հասնելով սրճարանին, Փաշինյանը հավաքվածներից «ընդմիջում խնդրեց» և իր աղջիկների հետ մտավ սրճարան:

Իսկ երբ «ընդմիջումն» ավարտվեց, նա դարձյալ ձեռքձեռքի տված թիկնապահների «պատի» օգնությամբ, հետ գնաց կառավարության շենք. դարձյալ առանց շփվելու և առավելևս նկարավելու իր ժողովրդի հետ:

Նիկոլ Փաշինյանը փաստորեն այդ կերպ փուչիկ դարձրեց իր իսկ կառավարության կողմից ձևավորած այն տեսակետը, թե «նոր Հայաստանում, նոր իրավիճակում խնդիրը դրված է ցույց տալը, որ հասարակական, հանրային, քաղաքական, գործիչների և քաղաքացիների միջև չկա որևէ դիստանցիա, բարիեր, չկա անհասանելիության սկզբունքը...»։

Այս կերպ փուչիկի նման պայթեցին նաև Փաշինյանի խոսքերը, թե եկիրը ժողովրդինն է, ու ժողովուրդը պահանջատեր է:

Ցավով սակայն պետք է նշենք, որ քչերն են գիտակցում այն, որ օրեցօր ավելացող այս երևույթներն ու վարչապետի նման  վերաբերմունքը ցույց է տալիս, որ ժողովուրդը ո՛չ թե պահանջատեր է, այլ հպատակ, և որ իրենց նոր Հայաստանի ղեկավարներ հռչակած իշխանությունը կամա թե ակամա, աստիճանաբար նմանվում է նախորդներին՝ «դիստտանցիա» պահելով իր ու ժողովրդի միջև և չնակտելով նրան: Մինչդեռ հեղափոխական շարժման նպատակը ամենևին սա չէր, ու մարդիկ փողոց դուրս չեկան՝ իշխանությունից նորից արհամարվելու և նրանից հեռանալու համար. Փաշինյանն այլևս անհասանելի է...

Արմինե Մկրտումյան