Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Քաղաքականություն

Բաղրամյան 26-ի դռներն այլևս չեն փակվի. Փաշինյան

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիներն այսուհետեւ ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք եւ այն օգտագործել, որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Անկախության տոնի առթիվ իր նստավայրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: «Մենք հույս ունենք, որ այս դռները այլեւս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլեւս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին, պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- նշեց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետի ելույթը՝ ամբողջությամբ:

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ.

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Վեհափառ Տեր,

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգարժա՛ն հյուրեր,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։
Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախության հռչակման 27-րդ տարեդարձը։ 1991 թվականի այս օրը կայացած հանրաքվեն, որպես ժողովրդի կամքի արտահայտման ուղղակի եւ բարձրագույն ձեւ, հստակ ցույց տվեց այդ հանրաքվեով, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը. քաղաքական անկախություն արտաքին աշխարհում և ժողովրդավարություն ներքին կյանքում։
Մեր ժողովրդի բոլոր շերտերը, բոլոր խավերը միահամուռ կերպով ընտրեցին մի ճանապարհ, որ, իհարկե, դժվար էր լինելու, բայց միակ ճշմարիտ եւ միակ պատվաբեր ճանապարհն էր։
Մենք այսօր արժանին ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մոտեցրին այդ բաղձալի օրը, արժանին ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մարտնչեցին այդ թանկ պարգեւը` ազատությունը, անկախությունը պաշտպանելու համար։ Անցած 27 տարիները եղան երբեմն դրամատիկ, երբեմն ողբերգական, երբեմն հերոսական տարիներ, հաճախ պսակվեցին բարդագույն խնդիրների փայլուն լուծումներով։ Այդ ճանապարհին, ցավոք, արձանագրվեցին սխալներ, իսկ երբեմն՝ նույնիսկ հանցագործություններ։ Բայց մի բան մնաց աներեր եւ անկոտրում՝ մեր ժողովրդի կամքը։ Անշեղ մնաց մեր ժողովրդի մղումը դեպի ազատություն, դեպի ժողովրդավարություն, դեպի արժանապատվություն, դեպի անկախություն։ Այս ընթացքում ստեղծվել եւ ամրացել են մեր պետական հաստատությունները։ Դրան մենք հասել ենք իշխանությունների, ընդդիմության եւ մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերով։
Պետականաշինության ասպարեզում մեր ձեռքբերումներն անուրանալի են։ Դրանց ամենավառ վկայությունն այն է, որ նույնիսկ երկրում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների ընթացքում Հայաստանի պետական մեքենան, նրա կառույցներն աշխատեցին գրեթե անխափան։ Հեղափոխությունները լրջագույն քննություն են ցանկացած պետության համար, եւ մեր պետական կառույցները բռնեցին այդ քննությունը։ Բայցեւայնպես, մեր պետական կառավարման համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, եւ այդ բարեփոխումները պետք է լինեն թե բովանդակային, թե՛ կառուցվածքային, թե՛ կազմակերպչական: Երկրի հետագա զարգացումը անհնար է պատկերացնել առանց արդյունավետ, պրոֆեսիոնալ, մարդակենտրոն կառավարման համակարգ ունենալու:

Սիրելի՛ հայրենակացներ,
Մեր երկիրը թեւակոխել է պատմական մի նոր ժամանակաշրջան եւ մեր ուսերին է ընկել նախորդ 27 տարիների խնդիրները լուծելու պատասխանատվությունը:

Դրանցից առանցքայինն այն է, որ կոռուպցիոն սխեմաները միահյուսված պետական կառույցներին, ախտահարել են մեր ողջ պետական համակարգը, ինչն էականորեն խանգարում է թե՛ մեր տնտեսության, թե՛ մեր հասարակության զարգացմանը:

Մեր այսօրվա խնդիրն է արմատախիլ անել բոլոր կոռուպցիոն սխեմաները: Ձեւավորել անկախ եւ օրինական դատական համակարգ, երաշխավորել խոսքի եւ քաղաքական գործունեության ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը: Մեր խնդիրն է նոր խթան հաղորդել մեր տնտեսությանը, որի հենասյունը պետք է լինի ազատ եւ ստեղծարար քաղաքացին, ով հավատում է ինքն իր ուժերին, հավատում է, որ կարող է փոխել իրականությունը, որ կարող է փոխել աշխարհը, հավատում է, որ թեկուզ սկսելով զրոյից, կարող է իր աշխատանքով, գործարար տաղանդով նոր հայկական բրենդներ ստեղծել, որոնք կնվաճեն աշխարհը, կփոխեն Հայաստանի ճակատագիրը:

Նոր Հայաստանի առանցքային դերակատարներից պետք է լինեն նոր ոճի, նոր սերնդի գործարարները, ովքեր հարստացել են սեփական աշխատանքով ու քրտինքով եւ ովքեր կառավարության հետ համատեղ, համահավասար իրենց պատասխանատու են զգում երկրում նոր տնտեսական համակարգ, տնտեսական նոր հարաբերություններ կառուցելու համար: Եւ մենք ամեն ինչ անելու ենք այս մարդկանց զորակցելու, աջակցելու համար: Նոր ոճի, նոր սերնդի գործարար ասելով, ի դեպ, նկատի ունեմ ոչ միայն այն գործարարներին, ովքեր նոր են ի հայտ գալու, այլեւ բոլոր նրանց, ովքեր մինչեւ այժմ գործել են կամ պատրաստ են գործել օրինականության, տնտեսական ազնիվ մրցակցության, սիրո եւ համերաշխության տրամաբանության ներքո:

Եւ մենք, բոլոր այս մարդկանց հետ մշտական երկխոսության եւ համագործակցության պայմաններում, միասին պիտի էականորեն փոխենք մեր երկրի տնտեսական կառուցվածքը՝ Հայաստանը ագրարային, հանքարդյունաբերող եւ խաղադրույք կատարող երկրից վեր ածելով բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող, արդյունաբերական, թվային եւ տեխնոլոգիական երկրի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր արտաքին քաղաքական ամենակարեւոր հիմնախնդիրը Արցախի հարցի խաղաղ կարգավորումն է։ Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը եւ անելու ենք մեզանից կախված ամեն ինչ՝ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար։ Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որեւէ հեռանկար. ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից եւ բավարարելու ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, սին են։ Այո, մենք կառուցում ենք խաղաղասեր, ժողովրդավար եւ մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց դա չի նշանակում, թե մենք չենք պատրաստվում պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր ապագան:

Արտաքին քաղաքական ոլորտում մենք աշխատում ենք, որպեսզի մեր բոլոր միջազգային գործընկերների համար հասկանալի լինի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների իրական բովանդակությունը: Մենք ասել ենք ու ասում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու:

Մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ մենք կապված ենք բազում եւ դարավոր կապերով։ Մենք մտադիր ենք էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք նաեւ զարգացնելու ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության, ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև մեր անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր իսկապես մեծ տոն է Հայաստանում: Մեր երկիրը տոնում է իր անկախության 27-րդ տարեդարձը: Եւ այդ տոնը կրկնապատիկ արժեւորվում է, եթե հաշվի ենք առնում, որ այս օրերին Հայաստանում տիրում են նույնպիսի, եթե չասենք շատ ավելի մեծ ոգեւորություն եւ լավատեսություն, ինչ 1991 թվականին Անկախության հանրաքվեի օրերին: Մաղթում եմ մեզ, որ այս նորահայտ եւ համաժողովրդական ոգեւորությանն ու ուրախությանը չհետեւեն հիասթափություններ եւ հուսահատությունը այլեւս չվերադառնա մեր երկիր: Աստված մեզ բոլորիս ուժ եւ իմաստնություն տա՝ այս խնդիրը լուծելու համար:

Սիրելի ներկաներ, այսօրվա խոսքս ուզում եմ ամփոփել մի խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: Այսօր՝ հենց հիմա, ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով՝ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիներն այսուհետեւ ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք եւ այն օգտագործել, որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Մենք հույս ունենք, որ այս դռները այլեւս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլեւս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին, պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Եւ ուրեմն,

Կեցցե՛ անկախությունը,

Կեցցե ՛Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում:

Սիրելի հայրենակիցներ,

Եւ վերջում, ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքները հղել սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, Հայաստանի զինված ուժերի բոլոր սպաներին եւ շարքայիններին, Հայաստանի զինված ուժերի, հայ ժողովրդի բոլոր նահատակներին, եւ խոնարհվում եմ նրանց առաջ այս տոնական եւ սրբազան օրը, խոնարհվում եմ նրանց առաջ եւ արձանագրում, որ մենք գիտակցում ենք նրանց հիշատակի առաջ մեր ունեցած բարձր պատասխանատվությունը:

 Փա՛ռք Հայոց բանակին: Փա՛ռք Հայոց զինվորինների: Փա՛ռք Հայոց նահատակներին:

Շնորհակալություն»: