Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
Հասարակություն

Որքա՞ն գումար կստանա վարչապետի աշխատակազմի ղեկավարը հրապարակում խորոված անելու, վատ կազմակերպած միջոցառման ու DJ-ության համար (ֆոտո, վիդեո)

Նա, ով մասնակցել է սեպտեմբերի 21-ին կազմակերպված՝ Անկախության տոնին նվիրված միջոցառմանը, անշուշտ կասի, որ այս տարի՝ 27-ամյակը շատ վատ էր կազմակերպված: Եթե իհարկե կազմակերպված էր, քանի որ այնպիսր տպավորություն էր, թե ամեն ինչ թողնվել է ինքնահոսի:

Թեև նախօրեին Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Հանրապետության հրապարակի կենտրոնում կրեատիվ ասուլիս էին տալիս՝ ավելի քան 20 րոպե արևի տակ ծրագիր ներկայացնելով ու խոստանալով, որ շատ լավ է անցնելու ամեն ինչ, սակայն խոստումները չարդարացրին ակնկալիքները:

Լիլիթ Մակունցը «խանդավառությամբ» ներկայացրեց, որ այդ օրը հրապարակում կլինեն քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչներ և պաշտոնյաներ, բայց իրականում նրանցից միայն մեկն էր ներկա՝ Մակունցն ինքը: Դժվար թե կառավարությունում վերլուծած լինեն, թե ինչո՞ւ այդպես ստացվեց:

Եթե վերլուծեին՝ կհասկանային, որ նախորդ անգամվա՝ Սարդարապատի միջոցառման հրավերների հետ կապված սխալը չպետք է կրկնեն: Նրանք դաս չեն քաղել նույնիսկ իրենց իսկ սխալներից: Չհասկացան, որ քաղաքական գործիչներին, ուժերին ու պաշտոնյա այրերին այնպես չեն հրավիրում, ինչպես իրենք են արել: Թող ՀՀԿ-ն համարվի ամենավերջին ու ստոր հակառակորդ քաղաքական ուժը, բայց այն, գոնե առայժմ իրենից ուժ է ներկայացնում, որի հետ հաշվի է նստում հենց Փաշինյանը: Ու եթե հրավիրում են, ապա ոչ թե բացիկ են ուղղում ղեկավարին ու մոտավորապես նշում, թե մյուսներին հետդ կվերցնես, այլ դա անում են գեղեցիկ և կառավարող ուժին վայել ձևով:

Իհարկե, չի բացառվում, որ նոր իշխանությունը պարզապես «ժեստ» է արել՝ ավելի քաղաքակիրթ երևալու համար և ակնկալել է ՀՀԿ-ի մերժումը, սակայն այս դեպքում էլ պետք է դա աներ նրբանկատորեն ու այնպիսի դիվանագիտությամբ, որ այն չընկալվեր որպես «մեյմունություն»:

Ինչևէ. իրենք իրենցով քեֆ-ուրախություն արեցին. կար բեմ, մեկ երկու երգիչ, լուսարձակներ, և իհարկե, նորություն՝ խորովածի տեսքով: Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում ծխում էր ծուխը ծիրանի, բոլորը խառնված ու, ինչպես կասեր Մակունցը, խանդավառությամբ նստարաններ ու սեղաններ էին տեղափոխում հրապարակի կենտրոն... Մի խոսքով՝ ներեցեք արտահայտության համար՝ ակումբային վիճակներ:

Էլ չենք խոսում այն մասին, որ այս ամենի համար պետբյուջեից հատկացվել էր 100 մլն դրամ, որն ամբողջությամբ կենտրոնացվել է միայն հրապարակում կազմակերպված միջոցառման վրա:

Թե կոնկրետ ինչի վրա են ծախսվել գումարները, չենք քննարկում, բայց այն, որ միջոցառումը կարող էր այդչափ անկազմակերպ լինել, կարելի էր կանխատեսել:

Ի վերջո, միջոցառման նախաձեռնությամբ զբաղվել է աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ով DJ-ությունից այն կողմ, որևէ բան չի արել։

Իհարկե, չի բացառվում, որ միջոցառման համար ծախսված գումարի մեջ եղել է նաև նրան հատկացված գումար, բայց ո՛չ թե կազմակերպման, այլ հենց DJ-ության համար. Աղաջանյանի ձեռքերը, հավանաբար, քոր էին գալիս ու չդիմադրելով ինքն իրեն, նետվեց բեմ՝ DJ-ություն անելու: Հավաքվածները պարում էին կառավարության աշխատակազմի ղեկավարի երաժշտության ներքո: 

Իհարկե, այս տրամաբանությամբ կարելի է հիշել նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, ով երիտասարդների տոնոկատարությանը բեմ բարձրացավ և մի քանի րոպե թմբկահարեց, բայց սա այդ դեպքը չէ: Այստեղ Աղաջանյանը զուտ մասնագիտական հունարն էր ցույց տալիս՝ զվարճացնելով «ամբոխին»:

Այս տեսանկյունից գուցե ճիշտ էր, որ շատ նշանավոր մարդիկ, ու հատկապես նրանք, ովքեր անմիջական կապ ունեին անկախության հռչակման  հետ, հրավիրված չէին այս ամբոխավար խրախճանքին:

Արմինե Մկրտումյան