Չինաստանը շարունակելու է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. արտգործնախարար
«Ամերիկյան պատժամիջոցները Չինաստանի նկատմամբ միջազգային հարաբերությունների կոպիտ խախտում են»,- ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Հեն Շուանը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Չինաստանի դեմ, և պատճառն այն է, որ Չինաստանը Ռուսաստանից գնել էր Су-35 ինքնաթիռներ և С-400 զենիթահրթիռային համակարգեր:
Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Չինաստանը շարունակելու է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ անկախ պատժամիջոցներից: