«Ստալինի անձնական արխիվը» ցուցահանդեսը՝ Մոսկվայում
Մոսկվայում բացվել է «Ստալինի անձնական արխիվը» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված են Ստալինի անձնական փաստաթղթերը, որոնք առաջին անգամ են ցուցադրվում լայն հասարակությանը:
Շատ փաստաթղթեր ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Ստալինն անձամբ զբաղվում էր տարբեր ոլորտներին վերաբերող հարցերով. օրինակ՝ փաստաթղթերից մեկում երևում է, որ նա անձամբ հետևում էր գրողների ստեղծագործությունների գրաքննության գործընթացին:
Ցուցահանդեսում շատ են նաև անձնական նամակները «ժողովրդի առաջնորդին»: Այս ցուցահանդեսը սկիզբն է մի մեծ ծրագրի, որով Ռուսաստանը որոշել է հանրայնացնել հայտնի սովետական գործիչների անձնական արխիվները: