«Սրանք լրիվ ցնդել են»
Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածուն՝ Արման Աբովյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պաշտոնապես պահանջում եմ դադարեցնել ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտումը և քրեական պատասխանատվություն ենթարկել բոլոր այն անձանց, որոնք «լռության օրը» դիմել են մեզ վարկաբեկելու էժանագին քայլերի։
Հավատացնում եմ, որ մենք հետամուտ կլինենք անպայման վերջ տալ այս ապատեղեկատվական այլանդակությունը։
Ախր ո՞նց չեք հասկանում, որ հենց դուք էք վարքաբեկում ազատ և արդար ընտրությունների գաղափարը։
Սրանք լրիվ ցնդել են»։