«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ և հյութեր են տարել տարբեր տեղամասեր. «Անկախ դիտորդ» (լուսանկար)
Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգեր է ստացել, որի հիման վրա հաղորդագրություն է տարածել:
Հաղորդագրության մեջ նշված է, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք համատարած սնունդ են տարել տեղամասեր:
««Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք 6/8, 6/26, 8/62, 1/1 տեղամասերում պիցցաներ են տարել, իսկ 10/6, 8/29 , 8/1, 10/45, 10/52 տեղամասերում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք են պիցցա, հյութ եւ ջուր տարել։ Կոնկրետ տեղեկություններ ստացել ենք վերը նշված տեղամասերից, սակայն ահազանգեր ենք ստանում, որ դա համատարած է»,-ասված է հաղորդագրությունում: