Ցուցակում մահացած անձանց անունների մասին ահազանգ է եղել. ԱՎՎ պետի պարզաբանումը
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարզաբանում Վահան Բաբայանի կողմից տարածված տեղեկատվության մասով՝ 8/16 տեղամասում մահացած անձի վերաբերյալ
Հիշեցնեմ, որ Ֆեյսբուքում Վահան Բաբայանի կողմից տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի 8/16 տեղամասի ընտրողների ցուցակում մահացած անձի տվյալներ կան։
Անմիջապես կապ ենք հաստատել 8/16 ըտրական տեղամասի նախագահ Արտավազդ Ալեքսանյանի հետ, ով հայտնել է, որ մահվան տեղեկությունը վերաբերում է Մաքսիմ Թորոսյանին։
Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Վ.Շենգավիթ 1փ. տ 22 հասցեում հաշվառված է Մաքսիմ Թորոսյանը, ծնված 11.02.1994թ., ով ողջ է։ Նույն հասցեում հաշվառված է եղել նաև նրա պապը, նույն անուն ազգանունով, Մաքսիմ Թորոսյանը, ծնված 10.01.1943թ. ով մահվան կապակցությամբ հանվել է բնակչության պետական ռեգիստրից, և նրա տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում»։