Տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, իսկ ինքը՝ ցած նետվել. Shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Ոստիկաններն ու փրկարարները կամրջի վրա հայտնաբերել են Toyota մակնիշի 88 DP 858 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, վարել է ինքնասպսն եղած տղամարդը: Ավտոմեքենան կայանելով կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած նետել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Թալին քաղաքի բնակիչ էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: