ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները. Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել, որով ընդունել է ընտրության արդյունքներն ու շնորհավորել Երևանի ավագանու ընտրություններում հաղթած դաշինքին:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին:
Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն:
Աստված պահապան մեզ բոլորիս»: