Ինչպես կբախշվեն Երևանի նոր ձևավորվող ավագանու մանդատները
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, թե ինչ կարգով կկատարվի Երևանի նոր ձևավորվող ավագանու մանդատների բաշխումը։
Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի կուսակցությունների դեպքում 6, դաշինքների պարագայում 8 տոկոս կողմ քվեարկած քվեաթերթիկներ ստացել են երեքից պակաս ուժեր, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն ձայներ ստացած 3 ուժեր:
«Թե այդ ուժերից յուրաքանչյուրի ստացած կոնկրետ մանդատներն ինչպիսին կարող են լինել, թվերը հրապարակված են, բանաձևը շատ պարզ է, յուրաքանչյուրը կարող է հաշվել: ԿԸՀ-ն ձեռնպահ կմնա այս փուլում որոշակի հաշվարկներ ներկայացնելուց»,-հայտարարեց ԿԸՀ նախագահը:
Արդյունքների վերջնական արդյունքը կներկայացվի ընտրություններից հետո՝ 7-րդ օրը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում, նախնական տվյալներով, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս: