Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ
Քաղաքականություն

Զեյնալյանը պահեց նախարարական աթոռը

Երևանի ավագանու ընտրությունները լրջագույն քաղաքական գործընթաց էր՝ դրված հայաստանյան կուսակցությունների առջև:

Վճռական այդ պայքարից հետո պետք է պարզ դառնար, թե որ թիմն ինչ կարգավիճակ ունի նոր պայմաններում:

Այդպես էլ եղավ: Հայկ Մարությանի հաղթանակը, թեպետ կանխատեսելի էր, սակայն ոչ այսչափ տոկոսով: Ինչևէ, այսօր ունենք Երևանի լեգիտիմ, բայց միահեծան ավագանի:

«Իմ քայլն» ունի 56 մանդատ, ԲՀԿ-ն՝ 5 մանդատ, «Լույս» դաշինքը՝ 4 մանդատ. սա երեկվա ընտրությունների արդյունքն է, ինչը, կառավարումից մի փոքր գլուխ հանող մարդկանց համար, իսկապես ցավալի փաստ է:

Ունենք մի ավագանի, որտեղ բացարձակ մեծամասնություն է կազմում քաղաքապետի թիմը, իսկ մյուս՝ «Լույս» դաշինքը ողջագուրվում է այդ քաղաքապետի հետ:

Սա խոսում է այն մասին, որ չենք ունենալու արմատապես տարբեր քաղաքային իշխանություն, այս դեպքում ո՛չ թե համակարգ է փոխվել, ո՛չ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ պարագլուխներն են փոխվել, պատրաստվում են կառավարել հին մեթոդներով՝ որոշում կայացնողն ու ընդունողը նույն ուժն է՝ առանց հզոր ընդդիմության: Պարզ է, չէ՞, թե առանց ընդդիմության ինչպես կկայացվեն որոշումները:

Շատերն են խոսում նաև այն մասին, որ ընտրական նոր մշակույթ է մեր երկրում ձևավորվել, քանի որ միմյանց դեմ պայքարող ուժերը շնորհավորեցին հաղթած թեկնածուին: Ամենաարտահայտիչը թերևս Արտակ Զեյնալյանի՝ «Իմ քայլը» դաշինքի գրասենյակում Մարությանին շնորհավորանքն էր: Սա, իհարկե, դիտվեց նոր մշակույթի տեսանկյունից, սակայն պետք է ասել, որ այս կերպ «Լույս» դաշինքն իր անվերապահ աջակցությունը հայտնեց նորընտիր քաղաքապետին, իսկ Զեյնալյանը՝ Փաշինյանին, հավանաբար նախարարական աթոռն անսասան պահելու համար:

Կարճ ասած՝ «Ունայնություն ունայնությանց, … ամեն ինչ ունայն է»:

Հայաստանում փոխվել են միայն խաղացողները:

NEWSPRESS.am