Շարունակվում են օրերս կործանված ռուսական ինքնաթիռում եղած մարդկանց մարմինների որոնողական աշխատանքները. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ շարունակվում են օրերս կործանված ռուսական ինքնաթիռում գտնված մարդկանց մարմինների որոնողական աշխատանքները:
Փրկարարները փորձում են Միջերկրական ծովի հատակից կործանված ինքնաթիռի մասեր և ինքնաթիռում գտնվողների մարմինները հայտնաբերել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Սիրիայի տարածքում կործանվել էր ռուսական Ил-20 ինքնաթիռը, որի հետևանքով 15 ռուս զինվորական էր զոհվել: Ռուսական կողմը միջադեպի մեջ մեղադրում է իսրայելական օդուժին: