Այսօրվանից մինչև սեպտեմբերի 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը դադարեցվել է
Սեպտեմբերի 24-ից մինչև 26-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու պատճառով:
«Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ Հանրապետության գազամատակարարումը դադարեցվել է այսօր ժամը 07:00-ից:
Հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: