Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ
Քաղաքականություն

«Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով». հերթական ապտակը՝ Փաշինյանին

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի միջանցքներում հանդիպումներ է ունենում այս կամ այն պաշտոնյայի հետ՝ այդպես էլ կարոտ մնալով Դոնալդ Թրամփի հետ թեկուզ միջանցքային հանդիպման, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հայաստանյան կառավարությունում:

Պարզվում է՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն աշխատանքից ազատվելու դիմում է պարտադրել գրել աշխատակիցներից մեկին այն պատճառով, որ վերջինս հրաժարվել է երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ է պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին:
«Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով»,–աշխատակցին ասել է Վահան Պապիկյանն ու ազատել աշխատանքից՝ իմանալով, որ կինը միայնակ մայր է և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունի:

«Սիրելի բարեկամներ:

Ես կոռուպցիոներ չեմ և ոչ էլ հանցագործ: Ես ընդամենը փոքրիկ աշխատավարձով յոլա գնացող պետական աշխատող էի և ոչ մեկի վրա «բոչկա գլորելու» նպատակ չունեի:

Գործերի կառավարչությունում ցինիկ և արհամարհական վերաբերմունքի են արժանանում ԲՈԼՈՐ աշխատողները, սակայն լռում են: ՎԱԽԻՑ: Իսկ ես և էլի մի հոգի, որ չվախեցանք, ենթարկվեցինք բարոյահոգեբանական ճնշումների. արդյունքում գործազուրկ դարձանք:

Նիկոլ Փաշինյանի իշխանության համար պայքարել են իմ քույրերը, մորաքույրը, հորաքույրը և հարյուր հազարավոր քաղաքացիներ: ՄՈԼՈՐՎԱԾ քաղաքացիներ: Իրականում ոչ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի գոյություն ունի, ոչ արդարություն, ոչ մարդասիրություն:

Ես հիմա Նիկոլի համար դոշ տված իմ հայրենակիցներին ասում եմ՝ եկեք, պահեք իմ յոթամյա անհայր երեխային, ով կոմունալ վճարումներ և օրվա հաց գնելու հնարավորություն այլևս չունի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է կառավարության՝ արդեն նախկին աշխատակիցը:

Ցավալի, բայց ակնհայտ փաստ է՝ ՔՊ-ականները գնալով անկառավարելի են դառնում, և վարչապետի վերահսկոությունից այս անկառավարելիությունը դուրս է գալիս:
Մի կողմից Նիկոլ Փաշինյանն ունի գրագետ և կիրթ թիմակիցների խիստ պակաս, և ասվածի ապացույցն օրերս Արմավիրի ծույլիկ մարզպետն է, մյուս կողմից՝ ՔՊ-ականները տեղ են բացում իրենց մյուս անփորձ թերուսների համար, որովհետև միակ բանը, որի համար այս մարդիկ քայլել են, պետական կառավարման ապարատ մտնելն ու այս կամ այն պաշտոնը թռցնելն է:

Կադրային ջարդ չանելու խոստում տված, բայց կադրային ջարդ արած վարչապետին, փաստորեն, սկսել են չզիջել նաև իր՝ ոտքերն ամպոտ թիմակիցները՝ առանց գեթ մեկ վայրկյան մտածելու, թե այդ կարճատեսությունն ինչ կարժենա հեղափոխություն արած ՀՀ քաղաքացիների վրա:

Իսկ առաջին ծիծեռնակն արդեն իսկ կա՝ 800 հազարից ավելի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց շուրջ 300 հազարն է գնացել ընտրության:

Զոմբիացման փուլն այլևս ավարտված է, և քաղաքացիները վերադառնում են իրականություն, իսկ թե ինչ իրականություն կվերդառնա վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանը՝ ականատես կլինենք շուտով:

NEWSPRESS.am