«Սերժի ժամանակ Կարգին Հայկոն Սերժի փեսու TV-ում փող էր աշխատում, հիմա Սերժի դեմ ա պայքարում՝ Սերժի փեսու սանիկի հետ միասին...»
Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Էդ որ ինձ ասում եք, բա ինչո՞ւ Սերժի ժամանակ չէիր քննադատում...
Սերժի ժամանակ Դավիթ Սանասարյանը Պուտին-ը «ծ»-ով էր գրում, պատռում էր Պուտինի նկարները, հիմա դառել է Պուտինի վկա...
Սերժի ժամանակ Նիկոլն ասում էր պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, հիմա ուզում ա ավելի խորը մտնի...
Սերժի ժամանակ Նիկոլը ԵԼՔ-ի անդամ էր, հիմա Էդմոնին և Սպարապետի ախպորը սև ա համարում...
Սերժի ժամանակ Կարգին Հայկոն Սերժի փեսու TV-ում փող էր աշխատում, հիմա Սերժի դեմ ա պայքարում՝ Սերժի փեսու սանիկի հետ միասին...
Շատ բան ա փոխվել և ինձ հարցեր տալուց առաջ ձեզ հարցեր տվեք, ախպերներ ջան... »: