Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ
Վազող տողեր

Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդու կողմից դատարան է ներկայացվել 4 հայց. «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կողմից 4 հայց է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով: Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Այսպիսով, հայցերից մեկն ինչպես արդեն տեղեկացրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ է:

Ռ. Քոչարյանի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել է, որ զրպարտություն են համարում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Այս հայտարարությունները հայցվոր կողմը զրպարտություն է համարում, «այսինքն Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ուղղակիորեն մեղավոր է հայտարարում»:

Որպես հայցի պահանջ է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել իր արտահայտած մտքի համար: Փոխհատուցման պահանջ՝ չի ներկայացվել:
Ռոբերտ Քոչարյանի մյուս հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության է, որը ներկայացվել է 2018 թվականի հուլիսին։ Երկրորդ նախագահի ներկայացուցիչը դիմելով դատարան հայտնել է, որ 2018թ հունիս ամսին Ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը, մասնավորապես` 2018 թվականի հունիսի 7-ին ընկերությանը պատկանող «www.1in.am» ինտերնետային կայքում և «ժամանակ» օրաթերթում հրապարակվել են հոդվածներ` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:
Իսկ 2018 թվականի հունիսի 23-ին և 24-ին «www.1in.am» կայքում հրապարակվել են երկու վերլուծական հոդված՝ «Ռոբերտ Քոչարյանի խուճապը. երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան»:

Հայցվոր կողմը գտնում է, որ հոդվածներում տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը:

Նույն լրատվամիջոցում 2018 թվականի հունիսի 28-ին հրապարակվել է վերլուծական ևս մեկ հոդված՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրով:

Ուստիև հայցվորը դատարանին խնդրել է պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պարտավորեցնել ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել փոխհատուցում՝ 2.000.000 դրամի չափով:
Հիշյալ գործն ընդունվել է դատավոր Սարգիս Երիցյանի վարույթ:

Ավելի վաղ նաև տեղեկացրել էինք, որ Ռոբերտ քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը ևս 2 հայց է ներկայացրել դատարան՝ մեկը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, մյուսը քաղաքագետ Արա Պապյանի:

ԱԱԾ տնօրենի դեմ ներկայացված հայցով Ռ. Քոչարյանի որդին մասնավորապես զրպարտության դիմաց փոխհատուցման ինչպես նաև հրապարակայնորեն հերքման պահանջ է ներկայացրել:
Պահանջի բովանդակության մասով դեռևս Դատական տեղեկատվական համակարգում որևէ գրառում չկա, սակայն ԱԱԾ տնօրենը օրերս որոշ խմբագրումներ է կատարել ավելի վաղ Քոչարյանի վերաբերյալ արված իր հայտարարություններում՝ դրանք ներկայացնելով որպես արագ խոսելու հետևանք:

«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված»,- հայտարարել է Վանեցյանը:

Միևնույն ժամանակ նա «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է, թե չի արդարանում երբևիցե, «որևէ բան չեմ արել, որի համար պետք է արդարանամ։

Եթե իմ արարքի մեջ կլինի իրավական խախտում, քննչական մարմինը, ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովը գնահատական կտան։ Եթե ես կյանքում երբևիցե մի հատ օրենք խախտեմ, պատրաստ եմ միշտ պատասխանատվություն կրել»,- ասել է Վանեցյանը։

Իսկ սեպտեմբերի 23-ին Վանեցյանը լրատվամիջոցների հարցին հայտարարեց, թե դատարանը կքննի և որոշում կկայացնի: «Ես չեմ ուզում որևէ բան ասել, որ ստացվի, թե ազդեցություն եմ ունենում»:

Ռ. Քոչարյանի որդու մյուս հայցն էլ ընդդեմ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանի է հայցվորը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու ինչպես նաև 2.000.000 ՀՀ դրամ գումարի պահանջ է ներկայացրել:

Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանին: