Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ
Հասարակություն

«Էս հողի վրա մեր հերերն արյուն են թափել, ու մենք պետք է տուն ունենանք»․ մանկատան անօթևան նախկին սաները սպասում են Թանդիլյանի խոստմանը (ֆոտո)

NEWSPRESS.am-ն արդեն մեկ անգամ անդրադարձել է «Զատիկ» մանկատան նախկին սաներին, ովքեր կառավարության դիմաց հացադուլ էին անում 2 շաբաթ առաջ։ Այսօր նորից տղաները սկսեցին իրենց հացադուլը։ NEWSPRESS.am-ը նորից զրուցել է տղաների հետ ու պարզել, թե նրանց հարցն ինչ ընթացք ստացավ։

«Երեկ ենք նորից սկսել ու Անկախության տոնի հետ կապված գնացել էինք ու մեզ հաճելի չէր, որ դրսում տեսնեն, որ մեր ազգում սենց խնդիր կա։ Մեկ շաբաթ առաջ Մանե Թանդիլյանի և իր տեղակալ Արսեն Մանուկյանի հետ ենք հանդիպել նախարարությունում։ Ասացին, որ կզբաղվեն, կլուծեն, կզանգեն ու արդեն 1 շաբաթ է, որ ձայն չկա։ Մեր տղաներից մի քանիսին ասացին, որ Մարալիկում տուն կտան, բայց չտվեցին։ Մեզ հետ պայքարող Մելինեին երեկվա դրությամբ տուն պիտի տային, սակայն չտվեցին, քանի որ այդ տանը 4 տարի է՝ մարդ է ապրում, ու դուրս չեկավ։ Մանե Թանդիլյանի տեղակալին՝ Մանուկյանին էլ ասում եմ, որ մնալու տեղ չունեմ այսօր՝ ի՞նչ անեմ։ Նա էլ ասում է՝ մի քանի օր համբերի»։

Հացադուլ անող տղաներն ընդգծեցին, որ իրենք 4 հոգով են այստեղ, սակայն պայքարում են 221 հոգու համար։

 

«Այստեղ հացադուլ ենք անում 4 հոգով։ Մեր տղաներից մեկն էլ 8 օր հացադուլի մեջ լինելով՝ տանում են ռեանիմացիա, քանի որ վիճակը վատանում էր։ Հիվանդանոցից փող են ուզել, ու պիտի էդ ամենը պետպատվերով լինի, սակայն նախարարությունը թուղթ չտվեց, իսկ հիվանդասենյակների մեկ օրն արժե մեծ գումար, ու արդյունքում նա դուրս եկավ հիվանդանոցից։ Հիմա էլ նրա վիճակը վատ է»։

Տղաները նշեցին, որ առաջիկայում պատրաստվում են իրենց հարցերով դիմել նոր քաղաքապետին։

«2 օր առաջ մասնակցել ենք ընտրություններին, քաղաքապետ ենք ընտրել, ով վարչապետի վստահված անձն է։ Էլ չենք անհանգստացնելու վարչապետին ու քաղաքապետին պետք է դիմենք, քանի որ ձմեռվա ցրտերն են մոտենում։ Եթե լուծում չգտնի քաղաքապետը, ապա մի խումբ մարդիկ իրենց ընտանիքներով կգնանք էս երկրից։ Մենք էստեղի քաղաքացի ենք, ընտրում ենք, ուզում ենք ապրենք։ Էս հողի վրա մեր հերերն արյուն են թափել ու մենք պետք է տուն ունենանք, ուզում ենք ապրենք, ոչ այլ բան»։

Հավելենք նաև, որ տղաներն այսօր գիշերելու են կառավարության դիմաց։