Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ
Տնտեսություն

Հայաստանը մեղվաբուծության զարգացման մեծ պոտենցիալ ունի. «Ապիլայֆ»-ն օգնում է օգտագործել այդ պոտենցիալը

Սոցիալական ուղղվածության ցանկացած ծրագիր, որն իրականացվում է մարզերում, առանձնահատուկ արժեք ու կշիռ ունի: Բավական կենսունակ մի ծրագիր էլ սահմանամերձ երեք գյուղերում նախաձեռնել է «Զինվորի մայր» ՀԿ-ն՝ երկու այլ կազմակերպությունների հետ: Ծրագիրը կոչվում է «Ապիլայֆ» և նպատակ ունի այդ երեք գյուղերում զարգացնել մեղվաբուծությունը:

Ծրագրի մեկնարկը

«Երբ այս ծրագիրը սկսում էինք, չէինք էլ պատկերացնում, որ այն այդքան կսիրվի թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների՝ հենց մեր կողմից: Այն իր հետ բերեց բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ ու նոր գիտելիքներ, որոնք նոր ու բարեկեցիկ կյանքի, հերթական նոր ծրագրերի ու մտահղացումների հիմք կարող են դառնալ», - պատմում է «Զինվորի մայր» ՀԿ տնօրեն Անահիտ Հովնանյանը: «Ապիլայֆ» ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Լոռու մարզի Լոռի բերդ, Տավուշի մարզի Այգեհովիտ և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքների սոցիալ-տնտեսական միջավայրը՝ այդ համայնքներում մեղվաբուծական տնտեսություններ հիմնելով:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի «Զինվորի մայր» ՀԿ, «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ և «Արեգունի» սոցիալական զարգացման ՀԿ կոնսորցիումի կողմից:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Անցյալ տարվա նոյեմբերին յուրաքանչյուր գյուղում բացվեց մեկ ուսումնամեթոդական մեղվաբուծական կենտրոն: Գյուղերում վարձակալվել են տարածքներ, որոնք վերանորոգվել են, կահավորվել, ձեռք են բերվել անհրաժեշտ տեխնիկա, գրականություն:

Յուրաքանչյուր գյուղում ծրագրում ներգրավված երեսուն մասնակիցների հետ աշխատում է մեկ փորձառու մեղվաբույծ, ով մեղվապահության մասին նոր գիտելիքներ ու հմտություններ է փոխանցում մասնակիցներին: Այդ երեք գյուղերն էլ ունեն հնուց եկած մեղվաբուծական ավանդույթներ: «Բայց մինչև ծրագիրը հունի մեջ դրեցինք մի տարի տևեց,-հիշում է Ա. Հովնանյանը,- երբ խոսում էինք գյուղացիների հետ, նրանք անմիջապես փեթակն էին պահանջում: Դժվար էր համոզել նրանց, որ դեռ պետք է ուսուցման պրոցես անցնել: Նրանք արագ արդյունք էին ուզում, բայց մեզ պետք էր կայուն արդյունք, որն առանց ուսուցման, առանց մեղվաբուծական անհրաժեշտ գիտելիքների ամրապնդման՝ անհնար էր»: Ուսումնական կենտրոններում ամեն ամիս անց են կացվում մեղվաբուծության վերաբերյալ երկօրյա դասընթացներ, խորհրդատվություններ, լինում են նաև դասաժամեր շուկայագիտության մասին: «Ծրագրի հիմքն ու հաջողության գրավականը հենց ուսուցումն է: Ի դեպ մենք նամակ ենք ստացել մեր ունկնդիրներից, որտեղ խնդրում են ավելացնել ժամերը: Դա նշանակում է, որ նրանք ընդունել են այդ դասընթացների կարևորությունը: Զգացել են , թե ինչ նոր գիտելիքներով հարուստ աշխարհ են մտնում: Եթե սկզբում կարծում էին, թե ամեն ինչ գիտեն, հիմա արդեն գիտեն, թե ինչ չգիտեն»,-ասաց Հովնանյանը:

Ծրագրի ընթացքը


Տեսական գիտելիքներին զուգահեռ, ապագա մեղվաբույծները սովորում են շրջանակներ պատրաստել, պատվաստել մեղուներին, պատրաստ լինել օտար պարսերի հարձակմանը, որոնք շատացել են կամ կորցրել իրենց փեթակները: «Մենք առայժմ փեթակները մասնակիցներին չենք հանձնել, իրենք էլ են զգում, որ դեռ պատրաստ չեն դրան: Այդ երեք համայնքներում էլ ընտրել ենք խորհուրդներ, որոնց միջոցով կկազմակերպենք մեղվաբուծական տնտեսություններ, և փեթակները կգտնվեն ոչ թե մենատնտեսների, այլ այդ խորհուրդների իրավասության տակ, մինչև ուսումնական գործընթացի ավարտը, երբ մեր նորաթուխ մեղվաբույծները լիարժեք կտիրապետեն ոչ միայն մեղրի արտադրության, այլև ուրիշ մեղրամթերքների մշակման գործին: Մեկ հոգու համար դա դժվար է, եթե խորհրդով աշխատեն, ավելի հեշտ կկազմակերպեն թե՛ մշակման, թե՛ իրացման աշխատանքները»,- ծրագրի ընթացքն է ներկայացնում Ա. Հովնանյանը: Ընդհանրապես, հայկական մեղվաբուծությունում «Ապիլայֆ» ծրագրի բերած նորույթը հենց տարբեր մեղրապրանքների մշակման գործը ընդլայնելն և նոր հունի մեջ դնելն է: Չնայած, որ Հայաստանում մեղվաբուծությունը զարգացել է անհիշելի ժամանակներից (դեռ Քսենոփոնը (Ք.ա. 431-354 թթ) իր «Անաբասիսում» հույների նահանջը հայկական լեռներով նկարագրելիս պատմում է, թե ինչպես են նրանք այստեղ առաջին անգամ մեղր ճաշակել): Տարբեր մեղրապրանքների մշակման գործում մեր երկիրը շատ է զիջում մյուսներին: «Այնինչ մենք կարող ենք ստանալ բարձրակարգ մեղրամոմ, ակնամոմ, մեղվի թույն, սատկած մեղուներից՝ դեղանյութ, որը կարող է օգտագործվել կոսմետոլոգիայում և դեղագործությունում, իսկ միայն մեղրամոմը գործածվում է արտադրության քառասուն ոլորտներում: Հենց սա է մեր ծրագրի նորարարական հիմքը՝ սովորեցնել մեր մեղվաբույծներին նոր մեղրամթերքների մշակման ու սպառման մեթոդոլոգիա»,-ասում են ծրագրի պատասխանատուները:

Որպես հավելյալ տեղեկատվություն՝ ունկնդիրների համար գործում է նաև «Ապիլայֆ» ծրագրի ֆեյսբուքյան էջը: Այնտեղ տեղադրվում են ոչ միայն ծրագրի ընթացքի մասին նյութեր, այլև մեղվի, մեղրապրանքների և մեղվաբուծության մասին բազմաթիվ նյութեր, հոլովակներ, նկարներ, խորհուրդներ, բաղադրատոմսեր: 

Հայաստանը մեղվաբուծության զարգացման մեծ պոտենցիալ ունի

Թե ինչու հենց մեղվաբուծությունը ընտրվեց որպես ծրագրի հիմք հարցին պատասխանելիս Անահիտ Հովնանմյանը դառը կատակում է. «Մեղուն փոքր է, թշնամին նրան չի կարող կրակել: Բոլորս էլ գիտենք մեր սահմանամերձ գյուղերում ինչ վիճակ է, գյուղացին չի կարողանում վարելահող մշակել կամ անասուն պահել, որովհետև թշնամին պարբերաբար կրակում է»:

Բացի այդ մեղվաբուծական հաջող ծրագրի նախադեպ արդեն հկ-ն ունեցել էր: Անահիտ Հովնանյանը հիշում է, որ Ճամբարակի տարածաշրջանում՝ Դպրաբանկ և Շորժա գյուղերում ժամանակին մի մեղվաբուծական փոքր ծրագիր իրականացրին Ամերիկայի հայկական ասոցիացիայի օգնությամբ: Այն երկու փեթակները, որոնք հատկացրել էին, հիմա արդեն մեղվաբուծական լուրջ տնտեսություններ են դարձել: Ընդհանրապես վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունը այս ոլորտի հանդեպ: Եվ դա պատահական չէ:

Հայաստանում մեղվաբուծության զարգացման համար կան բավական նպաստավոր բնակլիմայական պայմաններ: Արևային օրերի քանակը, չորային կլիման և ծաղկատեսակների բազմազանությունը հնարավորություն են տալիս մեր երկրում ստանալ բարձրորակ պոլիֆլորային մեղր: Մնում է արդյունավետ օգտագործել բնության տված հնարավորությունը: