Խաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել ենԱրմեն Նիկողոսյանը հայտարարել է ՀՖՖ փոխնախագահի և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասինՇինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ»Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԱյսօր Հորմուզի նեղուցով առնվազն յոթ նավ է անցել. MarineTrafficԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում էՀամայնքային ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտելԻշխանության աղբյուրը ժողովուրդն է, ոչ թե Վահագն Հովակիմյանը. Էլինար ՎարդանյանՀաքան Ֆիդանը Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու մասինUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերըՄnլագարը լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. քաղաքագետԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջnցների ապօրինի իրացման դեպքեր են բացահայտվելԻսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են Համասի դիպուկահարների ջոկատի հրամանատարինՀայաստանը երեք տարի չի վճարել իր անդամավճարը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 շենք- շինություն (տեսանյութ)Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումըՄիակ ղեկավարը, ով խախտել է այս քաղաքական սկզբունքը, Փաշինյանն է. Շարմազանովը՝ տարածքային պահանջ ներկայացնելու մասինԻսրայելը Լիբանանում կորուստներ ունի«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի Ռուսաստանի հրապարակ
Փաշինյանը հայտարարում է պետության ավարտի մասին. Բադալյան
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 90,000 եվրո փոխհատուցում վճարել ապրիլյան 4-օրյա պատերազմի զnhի հարազատներին. Լիպարիտ Դրմեյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղն արդեն դիմելու է Սահմանադրական դատարան
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան
Կկատարելագործվի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու ընթացակարգը
Քաղաքականություն

Պլատոնից մինչև մեր օրեր․ ինչու ենք մենք հաղթում պատերազմներում և պարտվում դիվանագիտական հարցերում

Մ․թ․ա. 360 թվականին Պլատոնը գրեց իր «Պետություն» աշխատությունը։ Ըստ Պլատոնի՝ ցանկացած պետության մեջ անհրաժեշտ է աշխատանքային բաժանում, այդ իսկ պատճառով` յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով կամ արհեստով և չխանգարի ուրիշներին։ Պետության մեջ պետք է լինեն և՛ հողատերեր, և՛ շինարարներ, և՛ արհեստավորներ, և՛ մարտիկներ, որպեսզի պետությունը պաշտպանեն ներքին և արտաքին թշնամիներից: Բացի այդ՝ եթե մարդը հողագործությամբ է զբաղվում, ապա նա ունակ չէ պատերազմել և ունակ չէ սովորել դա երբևէ. նա պետք է զբաղվի հողագործությամբ ողջ կյանքի ընթացքում: 

Մինչ օրս, ամբողջ աշխարհը հաշվի է նստում Պլատոնի այս աշխատության մեջ առաջ քաշված դրույթների հետ։ Պլատոնը հստակ ուղենշում էր, որ պետության մեջ ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով և չփորձի ներքաշվել այլ գործերի մեջ։

Գանք մեր օրեր. երբ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը ստեղծվեց, իշխանության գլուխ եկան մի շարք մտավորականներ։ Առաջին հայացքից՝ մտավորականը, բանաստեղծը, բանասերն ու գիտնականը համարվում են երկրի ամենախելացի մարդիկ։ Եվ, տրամաբանորեն, երկրի կառավարումը խելացի ձեռքերում էր գտնվում։ Սակայն, կարճ ժամանակ հետո միայն երևաց, թե ինչ արեցին 3-րդ Հանրապետության հետ՝ այդ մտավորականները։ Մինչ օրս հիշում են ու օրինակ բերում, որ այդ մտավորականները քաղաքական գործիչներ չէին։ Մի բան է անցնել դիվանագիտական դպրոցներով, մի քանի տասնամյակ շարունակ սովորել աշխարհի առաջատար դիվանագիտական դպրոցներում ու ստանձել պաշտոն՝ պետության ներսում, այլ բան է՝ լինել գրող կամ բանաստեղծ, ով արտահայտում է խելացի մտքեր, ու լինել պետության կառավարման համակարգում։ Կարճ ժամանակ հետո Հայաստանում բոլորը տեսան, թե ինչ բերեցին երկրին այդ «խելացի ուղեղները»։

Թերթելով հայոց պատմության էջերը՝ տեսնում ենք, որ մենք եղել ենք ու մնում ենք լավ պատերազմողներ, ունեցել ենք լավ մտավորականներ, արվեստագետներ, սակայն, երբ գործը հասել է դիվանագիտությանը, մենք ձախողել ենք։ Հիշենք Կարսի, Էրզրումի անկումն ու պատմական մի շարք վեհաժողովներ, որոնց ժամանակ գնացել ու հետ ենք եկել թղթյա ու անորակ շերեփներով։ Կարելի է հստակ ասել, որ այդ ամենը շարունակվում է մինչ օրս, այդ իսկ պատճառով՝ մենք մոտ 25 տարի է, ինչ համարվում ենք Արցախյան հակամարտության հաղթող կողմ, սակայն մինչ օրս չենք կարողացել վերջնական ամրագրել մեր հաղթանակը։ Մենք կռվում ենք, հաղթում, սակայն դիվանագիտական հարցերում միշտ պարտվում։ Կարծես թե որդեգրել ենք ԽՍՀՄ-ի քաղաքական ձեռագիրը։ Նրանք հաղթեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում. պարտվեց Գերմանիան: Սակայն երբ տեսնում ենք ներկայիս Գերմանիան ու Ռուսաստանը՝ տպավորություն է, որ ռուսներն են պարտվել։

Մենք շարունակում ենք չհետևել պլատոնյան տեսությանը, ու մինչ օրս մեր երկրի կառավարման համակարգում լինում են մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն դիվանագիտության հետ։ Եվ մենք մեզ հույս ենք տալիս, որ, օրինակ, ԱՄՆ-ում կամ Գերմանիայում՝ կան այդպիսի մարդիկ, ովքեր պետության կառավարման համակարգում են։

Այդ իսկ պատճառով, մինչ օրս մենք կռվում ենք, հաղթում ու հետո գրիչի մի շարք ապուշ հարվածների շնորհիվ այդ հաղթանակի էջը շրջում։

NEWSPRESS.am