Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ
Քաղաքականություն

Կարճատես կառավարության հերթական խայտառակությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական անձնագրերից զրկել է ավելի քան 250 մարդու: Սա Կառավարության, իբրև թե, թափանցիկ և արդար աշխատանքի մի բաղադրիչն էր, որովհետև սովորաբար դիվանագիտական անձնագրեր ունեցող մարդիկ եղել են հայտնի պաշտոնյաներ, հարուստ քաղաքական գործիչներ, իսկ քանի որ վարչապետ Փաշինյանի կառավարությունը պայքարում է նաև նախկին պաշտոնյաների դեմ, նաև՝ հարուստների՝ ուստի առաջացավ պահանջ՝ ժողովրդի «աչքը մտնելու» համար նաև ցույց տալ, թե շատերին դուխով ոչ միայն կալանավորում են, այլ՝ զրկում դիվանագիտական անձնագրերից: 

Ցավալի է, բայց փաստ. Հայաստանը դիվանագիտական անձնագրից զրկել է նաև աշխարհին Հայաստանը ներկայացնող Հենրիկ Մխիթարյանին:

Սա կառավարության հերթական կարճատեսության արդյունքն է, որովհետև Հենոն ազգի հպարտությունն է, աշխատում և վաստակում է սեփական քրտինքով, օլիգարխ պաշտոնյա չէ, և նրան դիվանագիտական անձնագիր տալն ընդամենը դյուրացրել էր աշխարհի տարբեր երկրներ մուտք գործելը:

Հենրիխ Մխիթարյանի համար դիվանագիտական անձնագիրն ընդամենը տեխնիկական դյուրացում էր, ուրիշ ոչինչ, սակայն կառավարության կարճատես գործիչները հեղափոխությանը հաջորդած այս բոլոր ամիսների ընթացքում այդպես էլ թացը  չորից տարբերել չկարողացան:

Ցավալի է ևս մեկ հանգամանք. եթե Հենրիխ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկած լիներ Հանրապետական իշխանությունը, իրենց արդար ձեւացնող լրատվամիջոցները վրա կտային ու կհարձակվեին՝ դառնալով այդ պահին հայրենասերներից ամենահայրենասերը, բայց, քանի որ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկել է Փաշինյանի կառավարությունը՝ «բերանները ջուր են առել»:

Եթե Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկեր Հանրապետականը, Նիկոլ Փաշինյանը կհագներ ընդդիմադիրի հայտնի պիջակն ու Ազգային ժողովում աջ ու ձախ ՀՀԿ-ականներին «պատերով կտար» ու լայվ կմտներ, իսկ հիմա՝ «Ձայն բարբառոյ՝ յանապատի»…

NEWSPRESS.am