Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ
Քաղաքականություն

«Տակփորոցի». Ինչպես Միրզոյանն ու Աղաջանյանն աշխատանքից հանեցին Աճեմյանին և ինչու պաշտոնի նշանակեցին Պապիկյանին

Նոր Հայաստանի կառավարության գլխին գործերի կառավարիչ չի գալիս: Արդեն երկրորդ պաշտոնյան է, ով լրջագույն սկանդալի մեջ է հայտնվում:

Առաջինն «Աշտարակ կաթը» «խլել փորձող» Գևորգ Աճեմյանն էր, ում հեռացման հիմնական պատճառը դարձավ նրա կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումը և դրա պատճառով «վաստակած» քննադատություններն ու ճնշումը: Երկրորդն արդեն Վահան Պապիկյանն է, ով աշխատանքից ազատեց գլխավոր գործավար Նարե Գրիգորյանին, ինչին կրկին հաջորդեց սկանդալն ու քննադատությունները:

Գրեթե երկուսն էլ նույնանման սկանդալի մեջ հայտնված պաշտոնյաներ են, սակայն նրանց մեջ մեկ էական տարբերություն կա. Գևորգ Աճեմյանը չէր վայելում աշխատակազմի ղեկավարի սերն ու համակրանքը, իսկ Վահան Պապիկյանը ճոխ-ճոխ օգտագործում է այն, անգամ այն աստիճան, որ Աղաջանյանը մի կողմ դնելով իր «պաշտոնեական վեհությունը» փորձել է մեկնաբանել ստեղծված վիճակը և «փեշերը փռել» իր կողմից հովանավորվող Պապիկյանի վրա:

NEWSPRESS.am-ին որոշ մանրամասներ է հայտնի դարձել այս շղթայից:

Բանն այն է, որ Աղաջանյանը, ով Նարե Գրիգորյանի պատմության մեջ փորձում է ներկայանալ իբրև չեզոք ու անաչառ կողմ, դեռևս ամիսներ առաջ գործերի կառավարչի յուղոտ պաշտոնն ամեն կերպ փորձել է տալ Պապիկյանին, սակայն Փաշինյանը, համակրելով Գևորգ Աճեմյանին՝ իբրև ազնիվ հավատացյալի, անձամբ էր որոշել այդ պաշտոնում տեսնել հենց նրան: 

Այդպես էլ եղավ՝ Աճեմյանը նշանակվեց, միայն թե հետագայում Արարատ Միրզոյան-Էդուարդ Աղաջանյան զույգի օպերացիայի շրջանակներում «մութ գործերը» սկսեցին հանձնարարվել Աճեմյանին, որտեղ էլ ոչ այդքան մեծ փորձառություն ունեցող մարդու համար վրիպումն անխուսափելի դարձավ՝ «Աշտարակ կաթի» աղմուկը բարձրացավ: 

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն բարձրացած աղմուկը հնարավորինս շատ հրահրել ու տարածել են այդ զույգին սպասարկող բազմաթիվ ֆեյք էջերը, որպեսզի լուրը հասնի վարչապետին, հետևաբար՝ Աճեմյանին պաշտոնին թողնելը սխալ որոշում կլիներ:

Օպերացիան ավարտվել է մեծ հաջողությամբ: Աճեմյանի ազատումից ժամեր հետո Պապիկյանը շատ արագ գրավել է աթոռը:

Հատկանշական է, որ Էդուարդ Աղաջանյանն արդեն այնքան է մտել իր պաշտոնի դերի մեջ, որ սկանդալների մեջ հայտնվելու դեպքում անգամ կարծում է, որ չպետք է ինքն իր աթոռի «բարձրությունից» իջնի և մեկնաբանի. դա այն դեպքում, երբ իր վարչապետն ուղիղ եթերով պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:

NEWSPRESS.am