Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ
Քաղաքականություն

Ահա թե ինչու քայլեց Սասուն Միքայելյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ինքնառաջադրվել է հոկտեմբերի 21-ին Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում:

Սասուն Միքայելյանի որդին, վստահաբար, քաղաքապետի պաշտոնում ինքնառաջադրվելու համարձակություն ունեցել է ոչ թե ունեցած կառավարման փորձի կամ ստացած գիտելիքների հարուստ պաշարի հաշվին, այլ՝ հոր քայլելու։

Այո՛, Սասուն Միքայելյանը հենց այնպես գաղափարի համար քայլողը չէր, և Նիկոլ Փաշինյանի հետ նա քայլեց, քանի որ իրեն տրվել էր խոստում։ Սակայն պարզվում է, որ Փաշինյանն իր հետ քայլողներին խոստացել է ոչ միայն վերջիններիս ապահովել պաշտոնով, այլ նաև նրանց մտերիմ բարեկամներին և հարազատներին՝ ազգուտակով, թոռով-ծոռով։

Ասվածն, իսկապես, Սասուն Միքայելյանի համար է, ով թավշյա հեղափոխությունից հետո շտապեց Հրազդանում սուրն աջ ու ձախ ճոճել՝ հրազդանյան դպրոցների երկարամյա ուսուցիչներին փոխարինելով իր հարազատներով ու ծանոթներով՝ և դարձյալ կարևոր չէր՝ ծանոթն ուսուցի՞չ է մասնագիտությամբ, թե՝ ոչ, կարո՞ղ է աշխատել, թե՝ ոչ: Չի կարող՝ կկարողնա՝ պետությունը դարձնելով իր համար փորձաքար։

Իսկ աշխատանքի արդյունավետության և պրոֆեսիոնալիզմի մասին Սասուն Միքայելյանի պարագայում անհույս է խոսելը։

Գրեթե չեք գտնի մեկին, ով կարող են Միքայելյանին ներկայացնել որպես ակտիվ պատգամավոր։ Գրեթե չեք գտնի մեկին, ով ցույց կտա, որ Միքայելյանն Ազգային ժողով է ներկայացրել օրենսդրական հանճարեղ նախագծեր, կամ հանդես եկել այս կամ հարցի վերաբերյալ սուր և իմաստուն դիտարկումներով։

Որևէ մեկը չի կասկածում, որ քաղաքապետ դառնալուց հետո նույն ջանասիրությամբ էլ աշխատելու է Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդան քաղաքը դարձնելով փորձաքար սեփական կայացման և ամբիցիաների համար։

Ցավալին այստեղ այն չէ, որ երկիրը դարձրել են «պարապ վախտի խաղալիք», ցավալին այն է, որ թավշյա հեղափոխության օրերին իսկապես լավ երկիր ունենալու համար քայլած հազարավոր ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ մերժեցին Սերժին՝ հանուն արդարության, հանուն գիտելիքի, հանուն ազնվության՝ վերջ տալով «խծբ-ների» արատավոր ինստիտուտին, որի կնքահայրը ՀՀԿ-ն էր։ 

Եվ հիմա պարզվում է` Փաշինյանը շարունակում է նույն ՀՀԿ-ի գործը՝ առանց վերափոխելու և իմաստավորելու, իսկ սա հաստատ այդ արդարությանն և ազնվությանը սպասող հազարավոր քաղաքացիների համար դառնալու է հիասթափության պատճառ։
Երկիրը ՔՊ-ականացնելով՝ իրականում Նիկոլ Փաշինյանը որևէ հարց չի կարողանալու լուծել, քանի որ իր ստեղծած ՔՊ-ում են հանգրվանել անփորձ, անկարող և պրոֆեսիոնալիզմից հեռու պարապներ։ Իսկ երկիրը պարապների տեղը չէ՝ հաստատ։
ՀՀԿ-ի փոխարեն ՔՊ․ ահա թե ինչու քայլեց Սասուն Միքայելյանը

NEWSPRESS.am