Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Քաղաքականություն

Նիկոլին «կփչացնի» ժողովուրդը. երկրի դրական վերափոխումը դեպի «նիկոլի՞զմն» է (լուսանկարներ)

Օրերս Գյումրիից դուրս եկող ճանապարհին հայտնվեց Նիկոլ Փաշինյանի քայլող արձանը: Ճի՞շտ էր այդ արձանի տեղադրումը, թե՞ ոչ... կարծիքները տարբեր են:

Ակնհայտ է, որ Փաշինյան անձի նկատմամբ, ընդհանուր առմամբ, տեղի է ունենում պաշտանմունք, որն արդեն իսկ վատ է: Պատմությունը ցույց է տվել, որ ականավոր գործչի հեղինակության առջև կուրորեն խոնարհվելը, նրա ծառայությունների խիստ չափազանցումը  և որևէ պատմական անհատի ֆետիշացումը, երբեք լավ բանի չի հանգեցրել: 

Այսօր Փաշինյանի պատկերով ու նրա «դուխով» կարգախոսով հրապարակվում են օրագրեր, տետրեր, տոպրակներ, հագուստ, գլխարկ, դրոշակներ, բոքսի ձեռնոցներ, տարբեր հուշանվերներ ու անգամ սուրճ և արևածաղիկ... այս ցանկն անսպառ է:

Ոմանք մտածում են, որ մարդիկ դեռ էյֆորիայի մեջ են, ու այս ամենը կանցնի, բայց որքան ժամանակ է անցնում, այնքան «Փաշինյանի գլուխը» այս ու այնտեղ ավելի շատ է հայտնվում:

Վաճառողների ու արտադրողների համար այս ամենը կարող է լինել նաև պարզապես ապրանք, որի պահանջարկը կա, ու որի շնորհիվ կարելի է փող վաստակել: Սակայն եթե այդ իրերի պահանջարկը կա, և այդ ապրանքները լավ են սպառվում, նշանակում է, որ կա նաև անձի ֆետիշացում:

Ասում են՝ Փաշինյանն ի՞նչ մեղք ունի, որ իր նկարով իրերը լավ են վաճառվում, ի՞նչ անի մարդը... իրականում դրա պատասխանը կա. այս երևույթը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն ինքը չցանկանա դադարեցնել դա: Իսկ քանի որ չի արգելում, ուրեմն խրախուսում է:

Սրա նախադեպը կա. Ստալինի պաշտամունքը հրեշավոր չափերի հասավ այն պատճառով, որ ինքը՝ Ստալինը, ամեն կերպ խրախուսում էր իր անձի բարձրացումը։

1948 թ. հրատարակված Ստալինի «Համառոտ կենսագրության» մեջ դրսևորվել են անսահման շողոքորթության երևույթներ՝ մարդու աստվածացման, անսխալ իմաստունի, «մեծ առաջնորդի», «բոլոր ժողովուրդների ու ժամանակների անգերազանցելի ռազմագետի» հատկանիշների վերագրումներ:

Այսօր այս երևույթը նկատվում է: Իհարկե, վատ չէ, որ Նիկոլ Փաշինյանին մարդիկ սիրում են ու պաշտում, վատն այն է, որ նրան աստվածացնում են. դա մեղք է: Ո՛չ միայն Փաշինյանի գլխով ապրանքները, այլև այս նկարը՝ Նիկոլի գլուխն Աստծո որդու հետ, տևական ժամանակ շրջում է համացանցում՝ նույնացվելով մեկը մյուսով:

Այս տրամաբանությամբ արդեն, կարևոր չէ, թե ՆԱ՝ Փաշինյան Նիկոլն ինչ կասի իր ելույթների ժամանակ, քանի որ նա ինքն արդեն պաշտանմունքն է մարդկանց:

Ու նա ռեպրեսիաներ նախաձեռնելու փոխարեն՝ սկսել է գերագնահատել ինքն իրեն: Սա տանում է նաև բռնապետության, ինչպես եղավ Ստալինի ժամանակ. բոլորին «ասֆալտին փռելու», «պատին խփելու» և «դատարանի ծակը կոխելու» Փաշինյանի հիստերիկ հայտարարությունները վկա...

Մինչդեռ երկիրը դրական վերափոխումների կարիք ունի, բայց որոշակի քայլեր ձեռնարկելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել դիկտատուրայից ու բռնությունների քաղաքականությունից...

Ու անկախ այն բանից, թե ուր էր ուզում տանել Փաշինյանը ժողովրդին, այսօր արդեն այլ ուղի է ընտրված՝ դեպի անձի պաշտանմունքի ու բռնապետության: Այս առիթով դասականներից մեկի ասած՝ Նիկոլին «կփչացնի» ժողովուրդը...

Արմինե Մկրտումյան