Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ
Հասարակություն

Ռոստոմյանն անխոհեմ ու սուտասան դուրս եկավ

«Արտակարգ իրավիճակների նախարարությունում կադրային ջարդ չի լինելու»։ Այս հայտարարությունն ԱԻ ԲՀԿ-ական նախարար Հրաչյա Ռոստոմյանն արել է մի քանի ամիս առաջ՝ մայիսի 23-ին, երբ նոր էր նշանակվել պաշտոնում: Այն այլևս անցյալի գիրկն է անցել, քանի որ նրա խոստումը փուչիկի նման պայթեց այն պահից, երբ կադրերը կամաց-կամաց սկսեցին իրար հետևից ազատվել զբաղեցրած պաշտոններից:

Ինչպես լինում է սովորաբար, նման հայտարարություններ նորանշանակ պաշտոնյաներն անում են նոր աշխատակազմի կողմից միանգամից հակակրանքի չարժանանալու համար: Հատկապես երբ ի սկզբանե Ռոստոմյանի մուտքը ԱԻՆ այնքան էլ գրկաբաց չի ընդունվել, քանի որ ներսում այնքան էլ լուրջ չեն վերաբերվել «սպորտսմեն» նախարարին: 

Ռոստոմյանը դա գիտեր, բայց հո չէ՞ր գալու ու միանգամից ասեր, թե տեսեք՝ գլխներիդ ինչ եմ բերելու. վրեժ եմ լուծելու, բոլորիդ ազատելու եմ ու իմ կադրերին եմ նշանակելու: Նա սկզբում իր «բարի, հումանիտար» ու հավատ ներշնչող հայտարարություններով շահել է աշխատողների վստահությունը, ու երբ նրանք թուլացել են, անցել է իր «սև գործին»: 

Հավանաբար, շատերը կհիշեն դեպքը, երբ Հրաչյա Ռոստոմյանն իր նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատեց ԱԻՆ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետին և նրա փոխարեն նշանակեց 20-22 տարեկան մի երիտասարդի՝ Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի որդուն: Բայց այն ժամանակ նախարարը դեռ այնքան էլ ամուր չէր իր դիրքերում ու անմիջապես կուլ գնաց այդ նշանակման պատճառով հասունացած բունտին և հենց հաջորդ օրը երիտասարդին ազատեց աշխատանքից:

Այս պահից հետո ժամանակ է անցել. աշխատանքից այս կամ այն պատճառով ազատվել են տարբեր մարդիկ, իսկ այսօր արդեն նախարարի «աստղային ժամը հասունացել է». նա առանց աչք թարթելու ու խղճի խայթի ազատել է միանգամից մի քանի լավ մասնագետի:

Երեկ նախարարությունից հեռացվել են վարչության պետեր, բաժնի պետեր, ինչպես նաև մի քանի մարզային վարչության պետ։

Սա եղել է Ռոստոմյանի կամակորությո՞ւնը, թե՞ պարտադրել են նրան դա անել՝ կարևոր չէ, ամեն դեպքում տեղի ունեցածը նրա կամայականությունն է, որի հետևանքով աշխատանքից ազատման դիմում գրողներից երկուսը սրտի հետ կապված խնդիրներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ նրանցից մեկին ինֆարկտ է խփել:

Միջադեպը ցույց է տալիս, որ Ռոստոմյանն իսկապես իր տեղում չէ՝ որպես նախարար, որպես մի ամբողջ կառույցի ղեկավար և, որ հենց սկզբում նրա հանդեպ դրսևորված անլրջությունն ի զուր չի եղել:

Աշխատանքից ազատվող մարդկանց ինքնազգացողության կտրուկ վատացումը խոսում է այն մասին, որ նրանք հոգեբանորեն պատրաստված չեն եղել դրան, նրանց նախապես այդ մասին չի զգուշացվել, նրանց ուղղվելու հնարավորություն չի տրվել: Մի խոսքով՝ նախարարն իր գործում «եփված չէ» այնքան, որ հասկանա՝ մարդկանց հետ այդպես չեն աշխատում: Հատկապես այն մարդկանց, ովքեր տարիներով իրենց ջանքն ու եռանդն են ներդրել համակարգում:

Աշխատողին չի կարելի միանգամից ասել՝ դու «անպետք ես»: Իհարկե, Ռոստոմյանը կարող է սկսել արդարացնել իր քայլը, սակայն նա՝ որպես ղեկավար, պետք է հաշվարկեր, որ որոշ քայլեր անելուց առաջ հարկավոր է մտածել: Մինչդեռ այն, ինչ տեղի է ունեցել, իրականում մտածված չէ և պաշտոնյային վայել չէ: Ու որքան էլ Ռոստոմյանը փորձի համոզել, թե ինքը փորձված նախարար է, նրա անլուրջ քայլերը հակառակն են ապացուցում: Այս կերպ առաջ շարժվող պաշտոնյաները, սովորաբար, մի քանի սխալ քայլերից հետո պարզապես պայթում են ու իրենք են դառնում անպետք:

Իսկ այն, որ, փաստորեն, անխոհեմությունից զատ, Ռոստոմյանը նաև սուտասան դուրս եկավ ու հակասեց կադրային ջարդի հետ կապված ինքն իր խոստմանը՝ պարզապես չի քննարկվում:

NEWSPRESS.am