Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ
Քաղաքականություն

Ամայացած քաղաքական դաշտում նոր ընտրությունները չեն նպաստի խնդիրների լուծմանը. Վազգեն Մանուկյանի առաջարկները

Եթե ուզում ենք բուժել հասարակությունը, ունենալ ժողովրդավարական պետությանը բնորոշ մրցակցային քաղաքական լուրջ կուսակցություններ, ազատ ընտրությունների միջոցով նպաստել պետական ինստիտուտների զարգացմանը, ապա ամայացած քաղաքական դաշտում շուտափույթ նոր, նույնիսկ մաքուր ընտրություններ անցկացնելը չի նպաստի այդ խնդրի լուծմանը, այլ հակառակը՝ կխորացնի այն: Այս մասին ասված է «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ:

«Հայաստանն ունի բազմաթիվ ներքին պրոբլեմներ: Տարիներ շարունակ դրանք չլուծելը, որոշ խնդիրների էլ խորացումը հանգեցրեց ապրիլ-մայիսյան ընդվզմանն ու համաժողովրդական շարժմանը։ Բոլոր ներքին հիմնախնդիրները (հովանավորչություն, կոռուպցիայի բարձր մակարդակ, անպատժելիություն, բարեխիղճ տնտեսական մրցակցության բացակայության պատճառով ոչ արդյունավետ տնտեսական համակարգ և այլն) աճել են մեկ արմատից՝ պերմանենտ կեղծվող ընտրություններից՝ սկսած 1995 թվականից, որը հետզհետե հասցրեց քաղաքական դաշտի փլուզման և ամայացման, գաղափարական-ծրագրային լուրջ կուսակցությունների և քաղաքական մրցակցության վերացման:

Դա արդեն ինքնըստինքյան դարձել է պետական կառավարման լուրջ խոչընդոտ: Եթե ուզում ենք բուժել հասարակությունը, ունենալ ժողովրդավարական պետությանը բնորոշ մրցակցային քաղաքական լուրջ կուսակցություններ, ազատ ընտրությունների միջոցով նպաստել պետական ինստիտուտների զարգացմանը, ապա ամայացած քաղաքական դաշտում շուտափույթ նոր, նույնիսկ մաքուր ընտրություններ անցկացնելը, իմ կարծիքով, չի նպաստի այդ խնդրի լուծմանը, այլ հակառակը՝ կխորացնի այն:

Անգամ հաղթանակի իրական հավակնություն և հնարավորություն ունեցող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ըստ ժողովրդավարական երկրի չափորոշիչների, դեռևս կազմավորման ընթացքի մեջ է՝ իր զինանոցում ունենալով հիմնականում միայն մեկ գլխավոր ակտիվ՝ ժողովրդի որոշակի հատվածի սերը կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Հետևաբար ի՞նչ է պետք անել:

Առաջին՝ ընդունել օրենք կամ կառավարության որոշում կուսակցությունների զարգացման մասին (այդ թվում և կուսակցությունների պետական ֆինանսավորման), միաժամանակ փոփոխել «Կուսակցությունների մասին» օրենքը:

Երկրորդ՝ ընդունել նոր ընտրական օրենսգիրք, որը կհամապատասխանի ժամանակակից պետության չափորոշիչներին և կապահովի ինչպես տեղական, այնպես էլ համապետական շահերի առկայությունը նորընտիր Ազգային ժողովում:

Այս ամենն անելուց հետո միայն, նախապես հայտարարելով ողջամիտ ժամկետ, անցկացնել խորհրդարանական ընտրություններ:

Այս ողջ գործընթացի վերաբերյալ այժմյան Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պետք է գան կամավոր համաձայնության, այդ ամենը հռչակեն որպես նպատակ և պաշտոնապես հանդես գան հայտարարությամբ՝ հանրության առջև պարտավորվելով նաև, որ մինչև նոր ընտրությունները կնպաստեն ներկա կառավարության արդյունավետ գործունեությանը: Անհրաժեշտության դեպքում ԱԺ խմբակցությունների ձեռք բերած պայմանավորվածությունն ամրագրել իրենց կուսակցությունների համագումարների որոշումներով: Իսկ այդ պարտավորության իրականացման դատավորը կլինի մեր հասարակությունը»,- այս մասին ասված է Վազգեն Մանուկյանի հայտարարությունում: