Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ
Հասարակություն

Կառավարության շենքի ներսում շունը տիրոջը չի ճանաչում

NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատժող Փաշինյանն իր տարերքի մեջ է: Ժողովրդավար գործչի համբավ ունեցող մարդն աջ ու ձախ խախտում է մարդկանց իրավունքները: Իր հեծանիվ քշելու համար կարող են ճանապարհներ փակել, ոստիկանությանը շարել, իսկ թիկնապահներին վազեցնել հետևից: Թեև Փաշինյանն ինքը հայտարարել էր, թե իր կողմից ճանապարհ փակելու կարգադրություն չի եղել, սակայն իրական պատկերն ակնհայտ էր՝ Փաշինյանի ողջ ճանապարհն ազատ էր ու սպասարկում էր միայն իրեն՝ այնպես, որ երկրորդ գծով նա հանգիստ քշում էր իր հեծանիվը:

Ինչևէ, երևի ուզում էր Արևմուտքից սովորած մի լավ ժեստ անել, բայց ստացվեց՝ ինչպես միշտ: Արդյոք վարչապետին չէի՞ն զգուշացրել, որ եթե հեծանիվով ես ուզում գնալ հանդիպման, ապա դա պետք է անես մենակ, առանց ցուցադրելու և առանց ուղիղ եթերների, պարզապես անես ինքդ քեզ համար, ոչ թե այլոց ցույց տալու և վարկանիշ բարձրացնելու համար: Ի դեպ, երկրորդ գծով հեծանիվ քշելը նույնքան արատավոր և զազրելի երևույթ է, որքան «ջիփերով» հանդիպակած երթևեկելը, դրանք երկուսն էլ նույն ռիսկերն են պարունակում:

Ինչ վերաբերում է Գյումրի գնալուն, ասեմ՝ ընդհանրապես զարմացած չեմ, որ Փաշինյանն իրեն տոնի մասին չհիշեցրած աշխատակցին պատժելու մասին հայտարարություն է արել: Փաշինյանն այդտեղ իր իրական տեսակն է ցույց տալիս` պատժել յուրաքանչյուրին, ով միապետի պլանները ձախողել է: Այստեղ, սակայն, հետաքրքրական է այն, թե ում կպատժի շեֆը` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՞ն, ով երեկ կազմ-պատրաստ Գյումրիում էր և այդ մասին չէր տեղեկացրել իրեն, թե՞ ինչ-որ քաղծառայողի խիստ նկատողություն տալով՝ թեման կփակի:

Այս երևույթը խոսում է այն մասին, որ կառավարության շենքի ներսում շունը տիրոջը չի ճանաչում, որովհետև շեֆի ուշքն ու միտքը PR անելն ու իր դատարկությամբ և անլրջությամբ իբրև ժողովրդավար թվալն է: Այնքան ժողովրդավար, որ Ալիևի պես մարդասպանին, ով սպառնում է Սևան հասնել կամ Ռամիլ Սաֆարովի պես հանցագործին պարգևատրում է, կիրթ է անվանել: Չնայած մշտապես «թրաշով» փաբիստների և մարիխուանայի օրինականացմանը լծված դեմքերի հետ աշխատող մարդն ի՞նչ պետք է լինի, որ չզարմանա և չտարբերի «դիվանագետ հանցագործին»՝ կիրթ մարդուց:

Ցավս այն է, որ Փաշինյանը բոլորին տրորելով՝ փորձում է հասնել իր նպատակներին, չի ճանաչում հայրենակից, հարազատ, ընկեր և բարեկամ. նա մարդասպան որակեց Քոչարյանին ու Սարգսյանին, բայց կիրթ` Ալիևին, ով իր ձեռքերը մեր հազարավոր հայրենասեր զինվորների արյունով է լվացել...

Ի՞նչ խոսք, մտահոգիչ է, բայց նաև սպասելի, որ գուցե արդեն սկսված է Արցախի խնդրի լուծման հարցը և դա պետք է լինի իբրև կիրթ, ընկերական հարաբերությունների համատեքստում...»: