Հինգ տարի է՝ Հայաստանում տեղի չի ունեցել համաներում. հոկտեմբերի 7-ից համաներման պահանջով միջոցառումներ են սկսվելու
Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է ճանաչվել երկրի ղեկավարի կողմից, միջազգային և հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Կան բազմաթիվ օրինական ճանապարհներ Շանթ Հարությունյանին արդարացնելու և ազատ արձակելու համար: Այդ մասին ասվում է «Շանթոֆոնիայի օրեր՝ համաներում կալանավորներին» ֆեյսբուքյան իրադարձության հայտարարության մեջ: Դրանում նաև ասվում է.
«Սակայն այժմ ամենակարևորը՝ համաներումն է: Արդեն հինգ տարի է, Հայաստանում տեղի չի ունեցել համաներում:
Հեղափոխության շունչը պետք է զգա յուրաքանչյուր քաղաքացի այդ թվում նաև բոլոր կալանավորները: Համաներումը մարդասիրական ակտ է և դա հեղափոխությունից հետո պետք է լինի անպայման:
Հստակ արձանագրենք, որ մենք դուրս չենք գալիս նոր իշխանությունների դեմ պայքարելու, այլ պարզապես խաղաղ և օրինական ցույցերի միջոցով մեր պահանջներն ենք ներկայացնելու իշխանությանը:
Չէ՞ որ յուրաքանչյուր իշխանություն կոչված է բարելավելու սեփական քաղաքացիների կյանքը և կատարելու նրանց պահանջները:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ից, Ազատության հրապարակում սկսվելու է Շանթոֆոնիայի միջոցառումները, որը առաջնային կերպով նվիրված է լինելու համաներման իրականացմանը»: